«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բացահայտվել է 1,535 գրամ քաշով «a-PVP» անվամբ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

Քրեական

Բացահայտվել է 1,535 գրամ քաշով «a-PVP» անվամբ թմրամիջոցի  ապօրինի շրջանառության դեպք/ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից:

«2024 թվականի մարտի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, մի քաղաքացու տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին, ով, պարզվել է, հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 14 փաթեթ՝ բաց շագանակագույն, կոշտ զանգվածով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ մասի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քաղաքացին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել    է:

Նախաքննության ընթացքում կատարվել է ցուցմունքը տեղում ստուգելու քննչական գործողություն, որի ընթացքում հիշյալ անձը մատնացույց է արել այն վայրերը, որտեղ ինքը տեղադրել է տարբեր քաշերով ընդհանուր 6 փաթեթ թմրամիջոց։

Անձնական խուզարկությամբ և քննչական գործողությամբ հայտնաբերվածի և վերցվածի բաղադրությունը, ինչպես նաև այլ հարցեր պարզելու համար նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է, որ  փորձաքննության ենթարկված դարչնասպիտակավուն երանգի փոշեբյուրեղանման զանգվածը «a-PVP» կրճատ անվամբ թմրամիջոց է»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վարդենիսի վերոհիշյալ բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ կետով՝ քննությամբ չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով ընդհանուր 20 փաթեթներում փաթեթավորված, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 1,535 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու համար, որոնցից 14 փաթեթները հայտնաբերվել են վերջինիս անձնական խուզարկությամբ, իսկ 6-ը՝ տարբեր թաքստոցներից։ Վերջինս ընդունել է մեղքը։

Նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, նշված անձի (անձանց կողմից) թմրամիջոցների իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան