Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը` կառավարության աճպարարության շնորհիվ. Ի՞նչի մասին է լռում կառավարությունը

Տնտեսություն

Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստի ընթացքում քննարկվելու և քվեարկության է ներկայացվելու ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

ԱԺ մշտական հանձնաժողովները՝ մասնավորապես տնտեսական հարցերի հանձնաժողովը զեկույցի վերաբերյալ արդեն իսկ քննարկումներ է անցկացնում, սակայն, ինչպես սպասելի էր, քննարկումների ընթացքում իշխող մեծամասնության պատգամավորները խուսափում են բարձրաձայնել, որ դրույթների մեծ մասի առնչությամբ զեկույցում բացակայում են կարևոր և միաժամանակ բացասական մեկնաբանությունները, իսկ որոշ դեպքերում ներկայացված ցուցանիշները խեղաթյուրված են և կրում են հանրությանը մոլորեցնելու միտում։

 

ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի կազմակերպած քննարկումներից մեկին ներկա էր նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ով ներկայացնում էր 2023թ.-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշները։ Այսպես՝

 

Կառավարության 2023թ. կատարողականի զեկույցում նշվում է. «2023 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.9% (ներառյալ հիփոթեքի տոկոսագումարների դիմաց եկամտային հարկի վերադարձը)` բարելավվելով նախորդ տարվա համեմատությամբ 0.8 տոկոսային կետով»։

 

Ի՞նչի մասին է լռում կառավարությունը։ Ինչպես նշված է զեկույցում՝ 2023թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հաշվարկում ներառված է նաև հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի ետ վերադարձը։ Սակայն պետք է արձանագրել, որ իրականում նախորդ բոլոր տարիներին ցուցանիշի հաշվարկն արվել է առանց եկամտային հարկի ետ վերադարձի, և այս մեթոդաբանական «հնարքը» բացառելու դեպքում ցուցանիշը 23.4%-ից պակաս է ստացվում։

 

Հաջորդիվ կառավարության 2023թ. կատարողականի զեկույցում նշվում է. «Վերջին 6 տարիներին [հարկեր/ՀՆԱ] ցուցանիշը միջինում բարելավվել է 0.5 տոկոսային կետով (2017 թվականին կազմել էր 20.9%)»:

 

Ի՞նչի մասին է լռում կառավարությունը։ Զեկույցում բառ անգամ չկա այն մասին, որ ցուցանիշը 2019թ. կազմել է 22.4%, իսկ 2018թ. այն 20.9% էր։ Այսինքն՝ եկամտային հարկի ետ վերադարձի հետ կապված մեթոդաբանական փոփոխությունը հաշվի չառնելու պարագայում ստացվում է, որ նախորդ 6 տարիների ընթացքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշի՝ արձանագրված 2.5 տոկոսային կետով բարելավումից 1.5 տոկոսային կետն ապահովվել է միայն 2019թ.-ին, իսկ հետագա 4 տարիների ընթացքում ցուցանիշը բարելավվել է ընդամենը 1 տոկոսային կետով։ Ուստի, կարելի է ասել, որ, վերջին 4 տարիներին ցուցանիշի տարեկան միջին բարելավումը կազմել է 0.25 տոկոսային կետ։

 

Ուշագրավ է Ռուստամ Բադասյանի կողմից հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը. «Գիտեք, որ ՀՀ Ֆինանսների նախարարության հետ պայամանավորվել ենք, որ այսուհետ եկամտային հարկի վերադարձը՝ որպես հավաքագրվող հարկի գումար, մասնակցելու է հարկեր/ՀՆԱ հաշվարկին։ Եվ այդ առումով վերահաշվարկվել է նաև նախորդ տարվա եկամտային հարկերը։ Այսինքն՝ իմ նշած 0.8 տոկոսային աճը աճի վրա աճն է, մաքուր վիճակագրությունն է…»։ Սա առավել քան ամրապնդում է այն եզրահանգումը, որ կառավարությունն աճպարարություններ է անում ու դիտավորյալ հաշվարկներն իրականացնում է այնպիսի մեխանիզմներով, որոնցով հնարավոր է տարին ամփոփել դրական ցուցանիշներով՝ դրանցում ներառելով հավելյալ բաղադրիչներ, որոնք նախկինում չեն եղել, և այդ միջոցով կոծկում իրական՝ բացասական պատկերը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում