Նաիր Տիկնիզյանը չի միանա Հայաստանի հավաքականին
Սպորտ
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի տանը մրցելով Կոսովոյի դեմ, իսկ մարտի 26-ին արտագնա խաղում ուժերը կչափի Չեխիայի հետ։
https://iravunk.com/sim/?p=278672&l=am/