Ինչ մեսիջ է հղում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը Ռուսաստանին

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն պաշտոնական նամակով ՌԴ-ին տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու վերաբերյալ դիրքորոշումը։ Հերթական թիրախային հակառուսական քայլը Փաշինյանը մեկնաբանեց այսպես. «ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես` օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության: Սա է ամբողջ նամակի բովանդակությունը»:

Թվում էր, որ  խորհրդարանական ընդդիմությունը պետք է ի ցույց դներ, որ գլխակորույս դեպի Արեւմուտք գնացող իշխանության վարած քաղաքականությանն առնվազն իրենք դեմ են, բայց միայն թվում էր: Հենց երեկ մինչ Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր տալիս` հայտարարելով վերոնշյալի մասին, Ազգային ժողովում հանդիպում էին ԱԺ թվով ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Պարզվում է` հանդիպման ժամանակ Ս. Օհանյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս խմբակցության անունից իրենց գոհունակությունն է հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, եւ այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանն ու անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքին վերաբերող հարցերի:

Ընդ որում` սա առաջին դեպքը չէ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հույսեր է կապում ու շնորհակալություններ շռայլում Ֆրանսիային: Վերջերս էլ, որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն էր, մասնակցելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը,  իր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար: Նա իր ելույթում մասնավորապես ընդգծել էր, որ հետապնդելու են արցախահայերի` իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքը եւ հույս հայտնել, որ այս հարցում եւս կունենան Ֆրանսիայի աջակցությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում