Եվրոպան լիովին ոչնչացնելու համար 4 «Սարմատ» եւ 2 րոպե է պետք

Վերլուծություն

Այն բա­նից հե­տո, երբ խո­սակ­ցութ­յուն­ներ սկսե­ցին ծա­վալ­վել, թե Թուր­քիան եւ ԱՄՆ-ն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=278458&l=am) պայ­մա­նա­վոր­վել են, որ միա­սին կլու­ծեն հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցը, մի շարք հար­ցեր են ա­ռաջ գա­լիս: Նախ, թե կոնկ­րետ ի՞նչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին է խոս­քը, ո՞ւմ մի­ջեւ, ով­քե՞ր են բա­նակ­ցել: Ա­պա, որ ա­վե­լի կա­րե­ւոր է՝ իսկ ներ­կա նե­րա­մե­րիկ­յան խա­ռը վի­ճա­կում Ան­կա­րան կգնա՞ Վա­շինգ­տո­նի հետ ո­րե­ւէ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան, ե­թե չգի­տի ան­գամ, թե վա­ղը-մյուս օ­րը ի՞նչ ի­րա­վի­ճակ է լի­նե­լու ԱՄՆ-ում, ո՞վ է իշ­խա­նութ­յան գա­լու, եւ նոր իշ­խա­նութ­յու­նը կպա­հի՞ հին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը:

Ա­ռա­վել եւս, որ այն բա­նից հե­տո, երբ ԱՄՆ Գե­րա­գույն դա­տա­րա­նը բա­ցեց դե­պի ընտ­րութ­յու­ններ Թ­րամ­փի ճա­նա­պար­հը, դրա հետ կապ­ված տա­րաբ­նույթ վար­կած­ներ են պտտվում: Մաս­նա­վո­րա­պես, որ ԱՄՆ-ի ի­րա­կան կա­ռա­վա­րիչ­նե­րը՝ գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը դրա­նով հող նա­խա­պատ­րաս­տե­ցին, որ հենց Թ­րամփն է գա­լու իշ­խա­նութ­յան: Ըստ վար­կա­ծի՝ այդ ու­ժերն ար­դեն իսկ կենտ­րո­նա­ցել են այն ծրագ­րի վրա, որ ԱՄՆ-ն Թ­րամ­փի ղե­կա­վա­րութ­յամբ կլքի ՆԱՏՕ-ն, եւ Թ­րամփն էլ, չմո­ռա­նանք, իր այդ ծրագ­րե­րը չի թաքց­նում: Ըստ վար­կա­ծի՝ դա այն բա­նի հա­մար է, որ ԱՄՆ-ն դուրս գա­լով դա­շին­քից՝ «ՆԱՏՕ-ի մնա­ցած ան­դամ­նե­րին Ռու­սաս­տա­նի դեմ հա­նի»: Իսկ Թ­րամփն իր հիմ­նա­կան ջան­քե­րը կուղ­ղի Չի­նաս­տա­նի դեմ: Ըստ վար­կա­ծի. «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը կա­տա­րե­լա­պես զար­գաց­րել է տեխ­նո­լո­գիա­նե­րը Հին աշ­խար­հում պա­տե­րազմ­նե­րի մի­ջո­ցով… ԱՄՆ-ը չի պատ­րաստ­վում մի­ջու­կա­յին հա­կա­մար­տութ­յան մեջ մտնել Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան հետ Եվ­րո­պա­յի շուրջ։ Միա­ժա­մա­նակ ԵՄ-ն չ­պետք է դառ­նա Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի առեւտ­րա­յին գոր­ծըն­կե­րը։ Նույ­նիսկ հի­մա Մոսկ­վա-­Պե­կին ա­ռանց­քը գերհ­զոր է թվում, բայց պատ­կե­րաց­րե՛ք, ե­թե կոն­ֆի­գու­րա­ցիան լի­ներ այն­պես, ինչ­պես ցան­կա­նում էր Պու­տի­նը՝ Մոսկ­վա-­Պե­կին-­Բեռ­լին: Հետ­եւա­բար, Ա­մե­րի­կան ​​կշա­հի ԵՄ-ում եւս մեկ պա­տե­րազ­մից, որ­տեղ Ռու­սաս­տա­նը ռե­սուրս­ներ կծախ­սի փոքր դաշ­նակ­ցի՝ ԵՄ վրա, ու դա միա­ժա­մա­նակ կբա­ցա­ռի նրանց հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը»:

Եվ այս ֆո­նին դժվար չէ նկա­տել, որ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ վեր­նա­խա­վը եւ ա­ռան­ձին ղե­կա­վար­ներ (­Մակ­րոն եւ այլն) այս պա­հին ակ­տի­վո­րեն ա­ռաջ են տա­նում ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման գա­ղա­փա­րը, որն ար­դեն նման է եվ­րո­պա­կան հան­րութ­յա­նը պա­տե­րազ­մի ան­խու­սա­փե­լիութ­յու­նը ներշն­չե­լուն: Եվ երբ միա­ժա­մա­նակ ան­գամ ա­մե­րիկ­յան ներ­կա վար­չա­կազմն է պնդում, որ չի պատ­րաստ­վում պա­տե­րազ­մել ՌԴ-ի հետ, իսկ ուլտ­րա­լի­բե­րալ քա­րոզ­չա­մե­քե­նան ակ­տի­վո­րեն քա­րո­զում է, թե՝ «ՆԱՏՕ-ի երկր­նե­րը պետք է նա­խա­պատ­րաստ­վեն կազ­մա­կեր­պութ­յու­նից ԱՄՆ-ի դուրս գա­լուն», ա­պա դա եւս տա­նում է նույն մտքին՝ Եվ­րո­պան պետք է պա­տե­րազ­մի ռուս­նե­րի հետ ա­ռանց ԱՄՆ-ի մաս­նակ­ցութ­յան:

­Բայց ի­րա­տե­սա­կա՞ն է դա, հաշ­վի առ­նե­լով Եվ­րո­պա­յի ռազ­մա­կան ներ­կա մա­կար­դա­կը: Գու­մա­րած, եվ­րո­պա­կան տե­լեգ­րամ­յան ա­լիք­ներն ար­դեն իսկ ա­հա­զան­գում են` «Ե­թե ու­զում ենք կրա­կի հետ խա­ղալ, պետք է ի­մա­նանք, թե ին­չի հետ գործ ու­նենք», եւ հրա­պա­րա­կում են ռու­սա­կան «Սար­մատ» հրթի­ռի հա­մա­ռոտ բնու­թագ­րե­րը: Ըստ դրանց` ա­վե­լի քան 10 մի­ջու­կա­յին մար­տագլ­խի­կով մեկ «Սար­մա­տը» բա­վա­կան է Ֆ­րան­սիա­յի ողջ տա­րած­քը ան­մար­դաբ­նակ դարձ­նե­լու հա­մար. «RS-28 «Սար­մատ»-ը ICBM (SATAN 2) թռչում է 21 մախ կամ 25930 կմ/ժ ա­րա­գութ­յամբ։ Գոր­ծար­կու­մից հե­տո պետք է.

1 րո­պե 46 վայրկ­յան Բեռ­լին հաս­նե­լու հա­մար,

2 րո­պե` մինչեւ Փա­րիզ,

2 րո­պե 2 վայրկ­յան` Մեծ Բ­րի­տա­նիա»: Այ­սինքն, չորս «Սար­մատ», ո­րոնց ար­ձա­կու­մից ըն­դա­մե­նը եր­կու րո­պե անց՝ «Եվ­րո­պան (Բ­րի­տա­նիա­յով հան­դերձ), որ­պես այդ­պի­սին, դառ­նում է ան­մար­դաբ­նակ գո­տի: Ընդ ո­րում, ա­րեւմտ­յան ՀՕՊ-ը բա­ցար­ձա­կա­պես ան­զոր է «Սար­մատ»-ում տե­ղա­կայ­ված «Ա­վան­գարդ» հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ-մար­տագլ­խիկ­նե­րի դեմ»: Իսկ Ֆ­րան­սիա­յի եւ Բ­րի­տա­նիա­յի հնա­ցած մի­ջու­կա­յին մոտ 200-ի չափ հրթիռ­նե­րի էա­կան մա­սը կա­րող են դեռ տիե­զե­րա­կան տա­րած­քում ոչն­չաց­վել ռու­սա­կան C-500-նե­րի կող­մից:

­Մի­գու­ցե գլո­բալ է­լի­տա­նե­րի մոտ ի­րոք կան Եվ­րո­պա­յին Ռու­սաս­տա­նի դեմ հա­նե­լու ծրագ­րեր, ինչ­պես ե­ղել է Ա­ռա­ջին եւ Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տե­րում: Սա­կայն այս ան­գամ խոս­քը ոչ թե ա­ռաջ­վա պես տա­րի­նե­րի, այլ՝ րո­պե­նե­րի պա­տե­րազ­մի մա­սին է, եւ դրա ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նա­րը կա­րող է լի­նել Ռու­սաս­տա­նին հասց­ված մի քա­նի հար­վա­ծը եւ Եվ­րո­պա­յի լիա­կա­տար ոչն­չա­ցու­մը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278459&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը