«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դիալիզը դատավճիռ չէ.Քրոնիկ երիկամային անբավարության ախտանիշներն ու լավագույն բուժումը

Առողջապահական

Համակարգային քրոնիկ հիվանդությունները հաճախ առողջական տարբեր եւ աննշան թվացող խնդիրների անտեսման հետեւանքն են: Իհարկե, անբուժելի եւ անկառավարելի ախտահարումները երբեմն հանկարծակի են պատուհասում մարդուն` խաթարելով բնականոն կենսակերպը: Սակայն կան հիվանդություններ եւ հիվանդագին վիճակներ, որոնց նկատմամբ անուշադրությունը ժամանակի ընթացքոևմ կարող է հանգեցնել այնպիսի լուրջ բարդությունների, որոնք ոչ միայն վտանգում են կյանքի որակը, այլեւ լրջագույն սառնալիք են գոյությանը: 

Երիկամային անբավարարության առաջացման պատճառների, տեսակների, ժառանգական նախատրամադրվածության, ախտորոշման, երիկամափոխարինող բուժման` դիալիզի կարեւորության, այն որպես դատավճիռ չընկալելու կարեւորագույն խնդրի մասին զրուցել ենք «Աստղիկ» բկ-ի Հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկ, հեմոդիալիզի մասնագետ Արևիկ Մկրտչյանի հետ:

Քրոնիկ երիկամային հիվանդության (ՔԵՀ) գանգատներն ու ախտանիշները զարգանում են աստիճանաբար՝ երկար ժամանակի ընթացքում, եթե երիկամների վնասումը դանդաղ է առաջանում:

Երիկամների գործունեության խափանումը կարող է առաջացնել հեղուկի կամ օրգանիզմի թափոնային նյութերի կուտակում կամ էլեկտրոլիտների հետ կապված խնդիրներ: Կախված նրանից, թե որքան ծանր է այն, երիկամների գործունեության կորուստը կարող է առաջացնել՝

  • սրտխառնոց
  • փսխում
  • ախորժակի կորուստ
  • հոգնածություն և թուլություն
  • քնի հետ կապված խնդիրներ
  • ավելի քիչ կամ ավելի շատ միզելը (օլիգուրիա կամ պոլիուրիա)
  • մտքի սրության նվազում
  • մկանային ցավեր
  • ոտնաթաթերի և կոճերի այտուցվածություն
  • չոր, քոր առաջացնող մաշկ
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), որը դժվար է վերահսկել
  • շնչարգելություն և հևոց, եթե թոքերում հեղուկ է կուտակվում
  • կրծքավանդակի ցավ, եթե հեղուկը կուտակվում է սրտի պատող թաղանթի շուրջը:

Կախված պատճառներից, երիկամային հիվանդության որոշ տեսակներ կարող են բուժվել: Սակայն հաճախ քրոնիկ երիկամային հիվանդությունը (ՔԵՀ) բուժում չունի։

ԲՈՒԺՈՒՄԸ

Բուժումը սովորաբար բաղկացած է միջոցառումներից, որոնք կօգնեն վերահսկել գանգատներն ու ախտանիշները, նվազեցնել բարդությունները և դանդաղեցնել հիվանդության հարաճուն զարգացումը: 

Դիալիզը դատավճիռ չէ. դիալիզը արհեստականորեն հեռացնում է թափոնային նյութերը և ավելորդ հեղուկը ձեր արյունից, երբ ձեր երիկամներն այլևս չեն կարող դա անել: ծՐԱԳՐԱՅԻՆ Հեմոդիալիզի ժամանակ մեքենան ձեր արյունից զտում և հեռացնում է թափոնային նյութերը և ավելորդ հեղուկները: Պերիտոնալ դիալիզի ժամանակ որովայնի մեջ տեղադրված բարակ խողովակը որովայնի խոռոչը լցնում է դիալիզի լուծույթով, որը կլանում է թափոնային նյութերը և ավելորդ հեղուկը: Որոշ ժամանակ անց դիալիզի լուծույթը արտահոսում է Ձեր մարմնից՝ իր հետ տանելով թափոնները:

Մասնագետի հետ ամբողջական զրույցը դիտեք տեսանյությում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան