Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան. Աննա Պողոսյան

Թեմա

Մեներգչուհի Աննա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան: Սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը: Կոնսերվատորիայի շենքում հանգրվանելու է մի հերթական հյուրանոց, այսինքն` 600 տարի թուրքի աճեցրած գեղջուկների և վաշխառուների սերունդ հայախոսները կտոնեն հերթական հաղթանակը` հայրենավաճառ տականքների իշխանության շնորհիվ: Ավարտվում է և շատ անփառունակ, մի փորձ` հայ ազգին հասցնելու երաժշտական մեծ արվեստի ավետիսը: Սա ազգային աղետի հերթական մի արար է, որն արժանանում է «ազգի» լուռ համաձայնության, իսկ իրականում` վերջնական ինքնասպանության: Կոնսերվատորիայի շենքը հատուկ կառուցված է երաժշտական արվեստ ուսուցանելու համար: Այն իրականում մեր ազգի երեսն է, որը շուտով վերածվելու է մի հերթական անառականոցի։ Ազգը արժանի է պետականության, երբ անշարժ գույքի եկամտաբերությունը երկրորդական է արվեստի առջև: Ցավալի է այս ամենը: Չկա արցախցի, ով հրապարակավ դեմ է Արցախի հանձմանը, չկա գեներալ, ով դեմ է բանակի ոչնչացմանը, չկա երաժիշտ, ով դեմ է երաժշտական արվեստի ոչնչացմանը: Սա աղետ էլ չէ, սա ինքնակործանում է: Կոնսերվատորիայի փակման դեմ պետք է լիներ բոլոր, բոլոր երաժիշտների ընդվզում, բայց այն չկա: Ինչպես չկա ընդվզում պետականության կորստի դեմ: Ֆաշիստական այս ինքնանվաստացումը մի օր երևի կավարտվի` հուսամ ոչ արտաքին նվաճման հետևանքով: Այսօր կոնսերվատորիայի փակման դեմ բողոքող չկա` ստրուկը կերել է գրեթե բոլորին: Հասկանալի է, որ ազգակործան այս հերթական արարը ևս կպսակվի հաջողությամբ, ինչպես Արցախի հանձնումը և Հայաստանի տարածքների զիջումը: Մնացել ենք 10-15 հոգով, ովքերով սարսափած ենք այս սրիկայությունից և իրենց «երաժիշտ» համարող ոլորտի անհամար ոչնչություններից: Ակնհայտ է, որ կոնսերվատորիայի վերականգնումը` հայրենավաճառ տականքների հեռացումից հետո, միգուցե լինի նաև անհնար: Ոչ մեկին ոչ մի կոչ չեմ անում, քանզի ստրկացած ազգին նման կոչերով դիմելը անիմաստ է: Չեք ուզում դասական երաժշտություն, չեք ուզում Կոմիտաս, ուրեմն ապրեք թուրքական մուղամի տակ: Բայց միևնույնն է` Հայկը հաղթելու է Բելին, հայկական երաժշտությունը կվերածնվի, Խաչատուրյանը և Բաբաջանյանը, Սպենդիարյանն ու Միրզոյանը, մեր մյուս մեծերը կվերադառնան, իսկ հիմա` դավաճանների օրերն են, որոնց մենք հայերս, պետք է դիմանանք»:

https://iravunk.com/sim/?p=278326&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ