300 մարզիկ ու ծնող մասնակցեց այս ուսումնամարցական հավաքին

Սպորտ

Ծաղկաձորում և Աղվերանում, Հայաստանի ավանդական Կարատե - դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված արդեն ավանդական դարձած ուսումնամարզական հավաքը, այս անգամ առանձնացել է իր մասնակիցների ռեկորդային թվով։ 5-15 տարեկան մարզիկների հետ հավաքին մասնակցել են նաև բազմաթիվ ծնողներ։

Iravunk. com - ի մարզական թղթակցի հետ զրույցում, Ավանդական Կարատե ֊դո ֆեդերացիայի ղեկավարող խորհրդի անդամ, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի կրկնակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ, այսպես մեկնաբանեց.

«10-րդ տարին լրացավ արդեն, ինչ ուսումնամարզական հավաքներ ենք կազմակերպում, նպատակը մեկն է, մարզիկներին հավաքել մի տեղ, որտեղ կանցկացնենք մարզումներ, կլինեն շփումներ մարզիկների, մարզիչների ու ծնողների միջև։ Քանի որ միշտ գտնվում ենք ակտիվ մարզումային գործընթացի մեջ, բարդ է լինում շատ շփվել երեխաների և ծնողների հետ, բայց մեզ համար շատ կարևոր է ծնող ֊մարզիկ ֊մարզիչ կապը։ Այսպիսի ուսումնամարզական հավաքներն ուժեղացնում են մարզիկի ֆիզիկական և մտավոր կարողությունները, ինչպես նաև ընդլայնում են գիտելիքները ընտրված մարզաձևի վերաբերյալ։ Հավաքների ժամանակ համատեղում ենք սպորտը, հանգիստը ու ժամանցը։ Սա նաև շատ լավ հնարավորություն է նոր գիտելիքների ու փորձի փոխանակման, մարզիչների հետ կապի զարգացման, հաղորդակցության, ընկերական շրջապատում ճիշտ դրսևորման, հոգատարության ու հարգանքի ձևավորման համար։ Մարզիկները դառնում են ավելի ինքնուրույն, պատասխանատու և կարգապահ։ Հավաքների ընթացքում մանրամասն զբաղվում ենք պատանի կարատեիստների տեխնիկական ու ֆիզիկական վարժությունների զարգացմամբ, ինչպես նաև բացօթյա մարզումներ ենք անցկացնում, կազմակերպում ենք այլ միջոցառումներ, ինտելեկտուալ և զարգացնող խաղեր, որոնք նպաստում են նաև երեխաների մտավոր զարգացմանը, տրվում են նաև գիտելիքներ Կարատե մարտարվեստից։

Ընդհանուր առմամբ, 300 մարզիկ ու ծնող մասնակցեց այս ուսումնամարցական հավաքին։ Այս տարի նախատեսված են մի շարք հավաքներ 15 տարեկանից բարձր կարատեիստների համար»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում