Մինչեւ լուսաբաց դեռ քանի՞ անգամ է ռուս համայնքը ներկայացնող Սանդիկովն ուրանալու ռուսներին

Ներքաղաքական

ՀՀ Ազգային ժողովում ռուսական համայնքը ներկայացնող պատգամավոր ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԸ, որն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, այդպես էլ ծպտուն անգամ չհանեց, երբ երեւանյան փողոցներում հակառուսական ակցիաներ էին իրականացվում «Ռուսաստան թշնամի» լոզունգներով, նա լռեց, երբ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ տեղի ունեցավ խայտառակ սադրանք, եւ հիմա էլ անցել է ընդհատակ, երբ ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս է հրավիրում այն իշխանությունը, որի մասնիկն է: Բայց, ահա, պարզվում է՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում օրերս կայացած համաշխարհային երիտասարդական ֆորումին հայտնվել էր ընտանյոք հանդերձ:

Թերեւս, ինչ-որ բան խառնել է պատգամավորը, ի վերջո, նա մանդատ ստացել է՝ որպես համայնքի ներկայացուցիչ, որպեսզի պաշտպանի ՀՀ-ում ռուսական համայնքի շահերը, այլ ոչ թե Սոչիում վոյաժների մեջ լինի, իսկ Հայաստանում՝ հակառուսական քաղաքականության մաս կազմի: Ընդ որում՝ նրա Սոչի գործուղվելու մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում խոսք անգամ չկա, թե ինչով է զբաղված եղել վերջինս եւ առհասարակ՝ արդյոք որպես պատգամավոր էր հայտնվել այնտեղ: Միայն հայտնի է այն, որ Նիկոլ Փաշինյանի ահից, երբ փառատոնի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի եւ RT-ի գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ասել էր, որ` «Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման: Եթե նա շարունակի մնալ իշխանության եւ հայ հասարակությունը շարունակի աջակցել նրան, Հայաստանն ընդհանրապես չի լինի 5 տարվա ընթացքում, ինչպես չկա Ղարաբաղն այնպիսին, ինչպիսի տեսքով որ պետք էր Հայաստանին», Սանդիկովը փառատոնի կեսից գլխապատառ հետ է վերադարձել Հայաստան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում