Այսօր Մեծ Պահքի hինգերորդ կիրակին է՝ Դատավորի կիրակին

Թեմա

Մեծ Պահքի hինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Իր անունը ստացել է «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ից: Պատմությունը, սակայն, ոչ թե դատավորի անիրավությունների, այլ աղոթքի մասին է: Oրվա խորհուրդն է՝ աղոթքի մեջ լինել հաստատակամ, հավատքի մեջ՝ ամուր, նշում է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Այս մասին հայտնու է qahana.am-ը։

 

Աղոթել անկեղծ, առանց հուսահատվելու

 

Ըստ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի՝ մի այրի կին դիմում է դատավորին, որ պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին լուծում տա: Անիրավ, անխիղճ դատավորն անտեսում է կնոջ աղաչանքները: Կինը չի հուսահատվում, ամեն օր գնում է դատավորի մոտ ու մի օր հասնում իր նպատակին: Դատավորը, ձանձրացած կնոջ այցելություններից, որոշում է խնդրին լուծում տալ` մտքում ասելով. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: (Ղուկ. 18:4-5)

 

Առակում չի նշվում, թե ինչ դատավարության մասին է խոսքը: Կարևորն այն է, որ կա խնդրող և այդ խնդրանքը կատարող, նկատում է Տեր Շմավոնն ու հավելում՝ առակը մեզ համար պետք է օրինակ լինի: 

 

Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է առանց հուսահատվելու, ձանձրանալու աղոթել: Երբ Աստծուն ուղղված խնդրանքները միանգամից իրականություն չեն դառնում, շատերը հուսալքվում են, դադարեցնում աղոթքը, դժգոհում, որ խնդրում են, բայց լռություն է՝ չհասկանալով, որ լռությունը ևս պատասխան է:

 

«Մեզ թվում է, որ երբ Աստծուց մի բան խնդրենք, անմիջապես կստանանք: Եթե չենք ստանում, նեղանում ենք՝ ասելով՝ Տերը մեզ չի սիրում: Շատ անգամ չենք հասկանում` արդյո՞ք այն, ինչ խնդրում ենք, մեզ պետք է: Աստված երբեմն չի տալիս այն, ինչ ցանկանում ենք, երբեմն էլ տալիս է այն ժամանակ, երբ պատրաստ ենք»,- նշում է քահանան:

 

Առակում չի արդարացվում անիրավ դատավորը: Հոգևորականն ընդգծում է՝ պատմությունը ցույց է տալիս, որ եթե այդ անիրավ մարդն ի վերջո լսեց կնոջը, ապա Տերը, որ ամբողջությամբ սեր է, առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են. 

 

«Եթե մենք ինչ-որ բանի կարիք ունենք, խնդրում ենք ու ընթացքում փորձում հասկանալ` այն իրո՞ք մեզ պետք է: Եթե անհրաժեշտ է, մենք հարատև աղոթքով խնդրում ենք, և Տերը տալիս է մեզ։ Պետք է հիշենք նաև, որ Քրիստոս ասում է՝ մեկ բան խնդրեցեք՝ Երկնքի արքայությունը, իսկ մնացածը Աստված ավելիով պիտի պարգևի ձեզ»:

 

Տեր Շմավոնը հիշեցնում է՝ մեր Հայրը միշտ լսում է մեզ, երբ զղջում ենք ու ներում խնդրում: Ներում է անմիջապես, որովհետև Նա սեր է ու սեր է տալիս մեզ:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը