Ադրբեջանը Հայաստանից պահանջել է «անհապաղ» իրեն հանձնել 4 գյուղ
ԹեմաԱդրբեջանից մանրամասներ են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումների մասին։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարել են, թե Հայաստանն իբր իր տարածքում «օկուպացրել է ադրբեջանական 4 գյուղ», և որ «դրանց վերադարձը Ադրբեջանին անվիճելի է»։ Նշել են, թե ՀՀ Տավուշի մարզի մյուս 4 գյուղերի «վերադարձի» հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։
Հիշեցնենք՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովները մինչև օրս անցկացրել են 7 հանդիպում:
https://iravunk.com/sim/?p=278239&l=am/

