Ինչ ենթադրում տրանսպորտի միասնական սակագնի նոր նախագիծը.«Ֆունդամենտալ իմաստով ոչինչ»

Թեմա

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի միասնական սակագնի նախագծի նոր տարբերակ է հրապարակել։ Եթե այն ընդունվի՝ 1 ամիս հասարակական տրանսպորտից անսահմանափակ օգտվելը կարժենա 8800 դրամ։ 3 ամսվա համար այդ գումարը կկազմի 23 600 դրամ, իսկ 1 տարվա համար՝ 88 000 դրամ։ Քաղաքային իշխանության ավելի վաղ ներկայացված նախագծում տրանսպորտից անսահմանափակ օգտվելու տարբերակներ չէին առաջարկվում, ինչը լուրջ քննադատության արժանացավ և իշխող խմբակցությունը նախագիծը հանեց շրջանառությունից։

Բայց ահա մասնագետները փաստում են, որ երկրորդ միասնական տարբերակն էլ առանձնապես չի տարբերվում  առաջինից։ Մասնավորապես «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը փաստում է.

-Քաղաքային իշխանությունների առջև պետք է դնել ճիշտ պահանջներ և պահանջել, որպեսզի այն կատարեն։ Միայն դրանից հետո մտածել մնացած հարցերի շուրջ, այդ թվում՝ ինչպես են կատարելու իրական ցածր տրանսպորտային արժեքների գումարը։ Օրինակ, եթե հաշվարկում են, որ տրանսպորտի արժեքը կարող է լինել 130 դրամ, որքա՞ն պետք է քաղաքացին վճարի, որքա՞ն՝ համայնքը։ Բայց պետք է հաշվարկել ոչ թե իրենց սխալ կառավարած հանրային տրանսպորտի արժեքը, այլ այն ինքնարժեքը, որը կունենանք ճիշտ կառավարման արդյունքում։ Հիմա անդրադառնամ կոնկրետ հսրցին, պատասխանը մեկն է. Երկրորդ առաջարկը, ըստ էության, ֆունդամենտալ իմաստով, ոչնչով չի տարբերվում առաջին առաջարկից, հիմա մեկնաբանեմ, թե ինչո՛ւ։ Մենք այսօր ունենք երթուղիների տրամաբանություն և երթուղային ցանց, որտեղ տեղփոխը 6% է, 94%-ը իրականացվում է առանց տեղփոխի ուղևորափոխադրում․ Ա կետից Բ կետ հասնելու համար ուղևորափոխադրում իրականացնող անձանց 94%-ը տրանսպորտ չի փոխում։ 

Հիմա միջազգային խորհրդատուն եկել է, մեզ ասել, որ այս ցանցն անարդյունավետ է։ Այս ցանցը ստեղծվել է, երբ լոտոների բիզնեսին՝ 90-ականների վերջին, հաջորդեց մարշրուտնիների բիզնեսը, երբ ստեղծվեցին գծեր, որոնք մեր քաղաքին պետք չէին, ու հանրային տրանսպորտն արդեն աշխատում էր ոչ թե սովորական տրանսպորտի պես կանգառից կանգառ, այլ՝ մորքուրի շքամուտքից հորքուրի շքամուտք։ 

Իսկ միջազգային խորհրդատուն ասաց, կներեք ձևակերպման համար, հո դուք աննորմա՞լ չեք, ձեր շարժակազմերն այսքան պետք է չքշվեն, դուք մաշում եք այդ շարժակազմը, ու տվեց ցանց, որն օպտիմալ է, որտեղ «ՄԱՆ» ավտոբուսն անիմաստ չի երթևեկում, դատարկ կիլոմետրեր չի անցնում, այսինքն՝ ցանցը արդյունավետ է գործում, ու մեքենայի տարեկան վազքը 3-4 անգամ նվազում է։ 

Մենք ուրախանում ենք ու ասում՝ ինչ լավ է, այս լավ ավտոբուսը բերեցին, բայց ոչ մեկը չի ասում, որ այս «ՄԱՆ»-ի մեջ էլ խնդիր կա, որովհետև մեքենան սխալ է շահագործվում, ու այս ռեժիմով չի կարող շահագործվել այնքան, ինչքան հարկավոր է ու կարող է։ 

Այսինքն՝ մեր շարժակազմը շարքից դուրս կգա ոչ թե 10, այլ՝ 4 կամ 3 տարի հետո, ու հետո քաղաքապետարանը կասի՝ մեր քաղաքացիները լավը չեն, համայնքային գույքին վատ են վերաբերվում, ուրիշ երկրներում 10 տարի է շահագործվում, ընդդիմությունը կգա կասի, քաղաքացիներն էլ կասեն՝ վայ, քաղաքապետարան, ուրիշ երկրներում փոսեր չկան, որ մեքենան ջարդվի, ու շատ քիչ մարդ կլինի, որ կասի՝ եղբա՛յր, բայց ոչինչ, որ այդ մեքենան 4 տարում քշվեց այնքան, ինչքան պետք է քշվեր 10 տարում, որովհետև ձեր ցանցը սխալ է աշխատում։ 

Հիմա, երբ դու փոփոխություն ես անում ու այդ ցանցը չես փոխում, դա նշանակում է դու հերթական անգամ թողնում ես, որ այս հին համակարգը գործի, որովհետև երբ ասում ենք տրանսպորտային համակարգ, դա մեկ կամ երկու միկրոավտոբուսը չէ, դա երթուղիներն են, երթուղային ցանցն է, կանգառներն են, տրանսպորտը սպասարկող ենթակառուցվածքներն են։ Հիմա, երբ ես գին քննարկեմ, դա նշանակում է, որ ես գործից չհասկացողների ջրաղացին ջուր եմ լցնում։ 

Առաջին անգամ, երբ սակագները հրապարակեցին, ես գրառում էի արել, գրելով՝ ժողովո՛ւրդ ջան, մի քիչ շատ քննարկեք այդ գինը, որ իրենք վերջում ասեն՝ տեսաք, լսեցինք, գինը մի քիչ իջեցրինք, ու հարցը համարեն լուծված։ Իրականում բովանդակային ասել էի, թե ի՛նչ պետք է անել: 

Նախորդ օրը քաղաքապետարանում էլ եմ ասել, որ դուք պարզապես մաշում եք համակարգը, շատ վատ վիճակ եք թողնում ամեն հաջորդ րոպեի համար։ Այսօր պետք չէր տրանսպորտին մոտ գալ, որովհետև գինը կարող էինք քննարկել, երբ ունենայինք ինքնարժեք, որ հետո ասեինք՝ ինքնարժեքը, օրինակ՝ 130 դրամ է, ինչո՞ւ եք ուզում շահույթ հետապնդել, 30-ը դուք տվեք, 100-ն էլ թող քաղաքացին տա, բայց եթե մենք ինքնարժեք չունենք, գնից չենք կարող խոսել։ 

Հիմա ունենք ցանց, որն աշխատում է սխալ, ու այդ սխալ ցանցում ինքնարժեքը բնականաբար աճում է, այս սխալ ցանցով, սխալ շարժակազմերով ինքնարժեք են ստացել ու ասում են՝ բա այս ինքնարժեքը ո՞վ փակի։ Ես այսօր գնի մասին չեմ կարող խոսել, ես ինձ մասնագիտական տեսանկյունից վատ կզգամ, որ խոսեմ այդ մասին, էթիկան թույլ չի տալիս, դա կարող է իրեն թույլ տալ նա, ով չի հասկանում, ներողություն եմ խնդրում։ 

Ես նախորդ օրը նիստի ժամանակ ասել եմ՝ դրսի մի փորձագետ գտեք, ասեք՝ ի՛նչ ունենք ու ի՛նչ ենք քննարկում, ու նայեք այդ մարդու դեմքին, մեզ ապուշի տեղ կդնի։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց դա փաստ է։ Հիմա մտնել այս երկխոսության մեջ, եթե ես ինձ թույլ տամ, ինձ այդպես եմ զգալու, ոչ ոքի չեմ վիրավորում, բայց ասում եմ, եթե ես դա անեմ, ինձ ոնց կզգամ։ Լրիվ ուրիշ է, որ մարդը չգիտի, բայց քննարկում է, լրիվ այլ է, որ մարդը գիտի, բայց քննարկում է։ 

Մեր երկրի խնդիրն այն է, որ այսօր չիմացողներն են այս հարցը քննարկում։ Գների քննարկում նշանակում է, որ մենք չենք գալու ցանցին, իսկ եթե մենք գանք օպտիմալ ցանցին, դրանով տեղփոխերն ավելի շատ են, մինչև չորս տեղփոխ ունենք, այսինքն՝ մեկ ուղևորափոխադրման արժեքը ամենանվազագույն գնով բազմապատկեք չորս անգամ, որովհետև Ա կետից Բ կետ հասնելու համար 4  տրանսպորտ է նստում։ 

https://iravunk.com/sim/?p=278234&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ