«Որդուս կորստից հետո` ոգեւորությամբ չեմ ընդունում աշխարհում իմ հայտնվելը».  ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ 44-oրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաչագան Մանուկյանի հոր հետ:

Շնորհավորում ենք Ձեզ` վերջերս լրացած 60-ամյակի կապակցությամբ: Երբ մտովի վերադառնում եք անցյալ, ամենաշատն ի՞նչն եք կարոտում։

— Շնորհակալ եմ՝ Ձեր շնորհավորանքից: Իմ բախտակից ընկերներից Վարդան Երմալովյանն ասում է՝ պատերազմից առաջ, երբ այցելում էի ծնողներիս շիրիմին, իմ երախտագիտությունն էի հայտնում նրանց, որ լույս աշխարհ բերեցին, իսկ որդու կորստից հետո ոգեւորությամբ չի ընդունում աշխարհում իր հայտնվելը: Ես էլ որդուս կորստից հետո՝ ոգեւորությամբ չեմ ընդունում աշխարհում իմ հայտնվելը: Այս ապրումներին ավելացնեմ նաեւ, որ մեղավոր եմ զգում, որ չկարողացա այնպիսի պետություն ստեղծել, որ...

Ձեր ծննդյան օրը նաեւ Գրողների միջազգային օրն է։ Մեր երկրում գրողի դերի եւ նրա հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք։

— Մեզանում բոլոր տոները վերացրել են այս ապիկար իշխանավորները, որոնք ոչ թե մարդկային բարձր արժեքների դավանողներ են, այլ՝ անասնակալածի, նյութապաշտի, թմրամոլի անբովանդակ հրճվանքի գերիներ: Սրանք իրենց կերտած ստի կայսրության մեջ խլացնում են ապրեցնող, մարդուն վեհացնող ամեն բան, այդ թվում նաեւ` ճշմարիտ գրողի ձայնը;

Պարոն Մանուկյան, այս պահին ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք։

— Կազմում եմ Վաչագանին նվիրված «Ազգային հերոսը» գրքի երկրորդ հատորը եւ բանաստեղծական մի հավաքածու՝ իմ ստեղծագործություններից, որի տպագրությունը Համազգային կրթամշակութային կառույցն է օժանդակելու: Պատրաստվում եմ հանդիպումների՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Բեյրութի եւ այլ հայկական համայնքների հետ:

Այսօրվա ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կբնութագրեք։

— Սա չարքապատկան, ազգադավ գոյանքների ստեղծած իրականությունն է՝ աստվածայինը մերժող, իրենց իսկ բնորոշմամբ՝ ազգային իղձերը շրջանցող: Սրանք՝ այսպահական, մորթապաշտ, պնակալեզ այս գոյանքները փորձում են ջնջել մարդուն մարդ պահող ամեն բան, այդ թվում նաեւ` ազգային հիշողությունը՝ պատմությունը խեղելով, դպրոցական դասագրքերից կարեւոր պատմական դրվագներն օտարելով, արմատից մեզ պոկելով...

Որոշ դպրոցների պատից հանվում են մեր հերոսների նկարները: Ըստ Ձեզ, սա տգիտությա՞ն հետեւանք է, թե՞ մտածված ծրագիր է։

— Սա բացահայտ մարտահրավեր է հայ ժողովրդին, հերոսների ընտանիքներին, նրանց սխրանքներն արժեւորողներին: Այսօր թշնամին մեր երկրի վրա չի հարձակվում ոչ թե այս վեհերոտ իշխանության վարած անպտուղ քաղաքականության արդյունքում, այլ հայ քաջերից ստացած հերոսական հարվածների, ովքեր դիմակայելով արսենալի վերջին ճիչով զինված թշնամու բոլոր հնարքներին՝ պահեցին հայոց տարածքները, որոնք հանձնվեցին…Երկիրը կա...

Արդյո՞ք ճիշտ գաղափար է «Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմություն» անվամբ։  

— «Ճիշտ» բառը որեւէ աղերս ունենալ չի կարող՝ սին խոստումներով հանրությանը հիպնոսացրած այս ստակոլոլ իշխանավորների հետ: Իրենք իրենց հերքելով, իրենց ձախողումներն ու անկարողի իրենց վարքն ամեն կերպ արդարացնելով, փորձում են շարունակաբար հիմարացնել շուրջբոլորը: Հայոց պատմությունն առավել խորքային եւ բազմաբովանդակ է՝ աշխարհաքաղաքական, աշխարհագրական, պատմական ամբողջականության առումով:

Մեր իրականության մեջ ազգային արժեքների նկատմամբ վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք։  

— Սրանք խորշում են՝ հայ, Հայաստան, Արարատ բառերից, սրանց հոգեհարազատ են՝ թուրք, արաբաթ, թրքականություն փառաբանող բառերը: Սրանք կապ չունեն մեր ազգի եւ մեր պետության հետ, սրանք օտարի շահերը սպասարկող լրտեսախումբ են, որի կատարած չարիքներն ու հանցանքներն իշխանափոխությունից հետո կբացահայտվեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278216&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը