Գիտակցում էինք, որ շատ ծանր օրեր ենք ապրելու՝ սով, պատերազմ, կորուստներ, բայց ոչ ընկած Արցախ․ Սպիտակ բանակի նվիրյալների հուշերը օկուպացված Արցախից

Առողջապահական

Հայ կինը արցախյան գոյապայքարի սկզբից մինչեւ Արցախի պարտադրված ընկնելը հանդես է եկել ոչ միայն որպես պայքարի գաղափարակիր ու կազմակերպիչ, հասարակական-քաղաքական գործիչ, այլև հայրենիքի պաշտպան։ Հազարավոր արցախցի կանայք, աղջիկներ ապացուցեցին, որ որոշ իրավիճակներ և իրադարձություններ կարող են կնոջը դրդել հրաժարվելու կանացիության և նրբության դոգմաներից, կոտրելու կարծրատիպերը և դեմ գնալու ընդունված նորմերին։ Այդպիսինն էր սպիտակ բանակի ներկայացուցիչ, Մարտունի բկ-ի մանկաբարձ Գոհար Տոնյանը, ով 2022թ-ին ավարտելով  ԵՊԲՀ-ն  միանգամից մեկնեց հայրենի Արցախ իր մասնագիտական պարտքը հայրենակիցների առաջ կատարելու․


-2022Թ․-ի հոկտեմբերին արդեն աշխատում էի Մարտուն բկ-ում, որպես մանկաբար-գինեկոլոգ, սակայն առանց բլոկադայի կյանքը շատ կարճ տեւեց՝ ընդամենը երկու ամիս։ Դեկտեմբերին արդեն սկսվեց բլոկադան, իր հետ բերելով բազում դժվարություններ թե մասնագիտական, թե կոնցաղային հարցերում։ Նոր էր սկսվել բլոկադան, երբ այցի եկավ մի հղի, հետազոտությունից հետո պարզեցինք, որ եռյակ է լույս աշխարհ բերելու, երեք որդի։ Չեք պատկերացնում, թե հուսահատ վիճակում այդ լուրը պայքարի ինչ սիմվոլը դարձավ բոլորիս համար, վստահ էինք, որ տղաների ծննունդով Արցախը վերստին ապրելու է ու նորածին բալիկները ստիպելու ապրել մեզ՝ ֆիզիկապես կենդանի, բայց հոգեպես անկենդան դարձած արցախահայերիս։

Չափազանց դաժան օրեր ենք ապրել, բայց հենց հուսահատությունը փորձում էր կոտրել, մի նոր ծննդի մասին էինք լսում, ու նորից սթափվում, որ չէ՝ պարտավոր ենք պայքարել հանուն նորածին ու դեռ չծնված բալիկների։ Այդ օրերին երբեք չէինք պատկերացնի, որ մի օր Արցախի մասին հնարավոր է անցյալով խոսենք, հավատում էինք, որ մի կտոր հացով, մի բաժակ թեյով կգոյատեւենք, միայն թե ազատ ապրենք մեր հողում։ Գիտակցում էինք, որ շատ ծանր օրեր ենք ապրելու՝ սով, պատերազմ, կորուստներ, բայց ոչ այսպիսի ավարտ, սրա համար չէ, որ ապրեցինք այդ դաժան օրերը։

Երիտասարդ բժշկուհին արտասունքն աչքերին է հիշում 2023թ-ի սեպտեմբերի 20-ը․

-Այդ օրը, երբ ամեն ինչ կարծես իշխանությունների կողմից կանխորոշված էր, նոր ծննունդ ընդունեցինք։ Հիշում եմ մանկան ճիչը Աստծո ձայնի նման էր, հավատում էինք, որ Արցախս չի ընկնի, որ հենց երեխաների ճիչը նորից հոգեդարձ կանի շնչահեղձ եղնող Արցախիս, բայց չէ․․․Ամենադաժան մեզ ստիպելով սեփական տունը լքելն էր, հիշում եմ նայեցի աստղազարդ երկնքին ու ներողություն խնդրեցի, ներողություն խնդրեցի հայրենիքիցս, որ թողնում եմ մենակ թշնամու դիմաց ու լքում, չուզենալով, բայց լքում․․․

Այսօր բժշկուհին աշխատում է Երեանի լավագույն կլինիկաներից մեկում, բայց վստահ է, որ մի օր էլի վերադառնալու է հայրենի Արցախ, ու էլի օգնելու է նոր կյանքերի լույս աշխարհ գալուն հայրենի Արցախում ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում