Հայ-թուրքական սահմանին կուտակումներն աննախադեպ է. միջազգայնագետը զգուշացնում է

Հանդիպում

Ընդամենն օրեր առաջ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարում էր սահմանների բացման եւ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների լիակատար կարգավորման պատրաստակամության մասին: Ավելին՝ նա վստահեցնում էր, թե՝ «այս պահին մենք որեւէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման եւ սահմանի բացման համար» եւ հավելում, որ Հայաստանը քաղաքական կամքի դրսեւորում է ակնկալում Թուրքիայի կողմից: Մինչդեռ Թուրքիան մեր ուղղությամբ ծանր զինտեխնիկա է տեղակայել սահմանին՝ Մարգարայի անցակետի դիմաց: Ըստ մեր հավաստի աղբյուրների, թուրք սահմանապահները խոշոր տրամաչափի ականանետեր են տեղադրել՝ մինչեւ 10 կմ կրակի հեռահարությամբ։ Հիմնական զինտեխնիկան գտնվում է սահմանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Այս ամենին զուգահեռ Կարսում այս պահին տեղի են ունենում լայնածավալ զորավարժություններ, որոնց առաջին անգամ մասնակցում են մարտական ինքնաթիռներ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

- Ինչի՞ կարող է հանգեցնել եւ ի՞նչ վտանգներով է հղի հայ-թուրքական սահմանում առկա կուտակումները:

- Իսկապես, մտահոգիչ են տեղեկությունները: Անգամ 90-ականների սկզբին երբ թուրքական զորքի կուտակումներ են եղել սահմանին, չի եղել հրետանային կուտակումներ, հեռահար հրետանի էլ չի տեղակայվել: Այն ժամանակ մարշակ Շապոչնիկովը շատ կոշտ տոնով պահանջեց եւ այնպես արեց, որ թուրքերը հրաժարվեցին Հայաստան ներխուժելու իրենց մտադրությունից՝ Քարվաճառի ազատագրումից հետո: Այնպես որ, ներկայիս կուտակումներն աննախադեպ է: Եվ այստեղ պետք է հաշվի առնել Էրդողանի տարիներ առաջ արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանի եզդիաբնակ գյուղերում Քրդական բանվորական կուսակցության աջակիցներ եւ մարտիկներ կան, որոնք թաքնվում են: Այն ժամանակ նա Հայաստանին մեղադրում էր Քրդական բանվորական կուսակցության մարտիկներին Հայաստանում ապաստան տալու մեջ եւ հիմա, կարծես, Թուրքիան մտածում է, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության եւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերման խոսակցությունների ֆոնին ժամնանակն է խաղարկել Հյուսիսային Իրաքի կամ, այսպես կոչված, Իրաքյան Քուրդիստանի խաղաքարտը եւ նույնկերպ կետային հարվածներ հասցնել, ըստ Էրդողանի, այն հատվածներին, որտեղ կարող են տեղակայված լինել Քրդական բանվորական կուսակցության մարտիկներ: Էրդողանից նաեւ հեռու չէ, որ մեղադրի Հայաստանին, թե այնտեղ կարող է մարզական ճամբարներ լինեն: Երբ նայում ենք Մարգարա գյուղից օդային ուղիղ գծով, բավականին մոտ է ստացվում Արագածի եզդիաբնակ գյուղերը: Սա իմ կարծիքով՝ ամենից վտանգավոր սցենարներից մեկը կարող  է լինել: Այդուհանդերձ, այս պահին Թուրքիան չի անցնի բացահայտ հարձակման Հայաստանի սահմանի վրա, քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները: Բայց օգտվելով հայ-ռուսական այս լարվածությունից, էրդողանը կարող է անցնել տարիներ առաջ արտահայտած իր պլանի իրականացմանը եւ կետային հարվածներ հասցնել: Սա չափազանց վտանգավոր է եւ կարծում եմ՝ այս պահին կտրուկ գործողություների կարիք կա՝ ՀՀ իշխանությունների կողմից հասկանալու համար, թե ինչ է կատարվում առհասարակ սահմանին:

- Երբ ՀՀ իշխանությունները սրընթաց գնում են հակառուսական, արեւմտյան ճանապարհով, ինչո՞ւ է Թուրքիան շտապում, երբ հնարավոր է, որ ՀՀ իշխանությունը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին պահանջագրից հետո, որոշի Գյումրիի 102-րդ ռազմաբազան էլ հեռացնել ՀՀ-ից՝ կանաչ լույս վառելով թուրքերի համար:

- Կարծում եմ՝ թուրքերը վստահ չեն, որ ռուսական կողմը դուրս է գալու Հայաստանից, եւ իրենք «այժմ եւ հիմա» սկզբունքով են փորձում առաջ շարժվել՝ մտածելով, որ ավելի լավ է հիմա մի փոքր ինչ-որ բան ստանալ՝ ցույց տալով իր ուժը, քան սպասել, թե երբ ռուսները դուրս կգան կամ դուրս չեն գա: Ես ավելի քան վստահ եմ, որ 102-րդ ռազմաբազան դուրս չի գալու Հայաստանից, որովհետեւ, ինչպես ռուսական կայսրերից մեկն է ժամանակին ասել՝ «Այնտեղ, որտեղ ռուսական դրոշը բարձրացվում է, այլեւս երբեք չի իջնում»: Դրա համար կարծում եմ՝ Թուրքիան հիմա է ցանկանում օգտագործել այս պատեհ պահը, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների անհասկանալի վարքագիծն ու հայտարարությունները եւ ռուսների հետ հարաբերությունների անընդհատ իջեցումն ու լարվածության նոր օջախների առաջացումը: Փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ», ինչն Էրդողանի մարտավարությունն է, բայց ես կարծում եմ՝ ամեն դեպքում, կլինի զանգ Էրդողանին Մոսկվայից եւ հրանոթների շուրջ աղմուկը կանցնի: Հիմա արդեն, կարծես, նյարդերի խաղ է գնում եւ սպասում են տեսնեն՝ Հայաստանն ի՞նչ քայլեր է անելու կամ արձագանքելո՞ւ է դրան, թե՞ հերթական անգամ ասելու են՝ քանի որ ռուսներն են կանգնած սահմանին, թող ռուսներն էլ մտածեն, իրենք էլ սահմանը պահեն: Ես սրանից եմ վախենում, որ առհասարակ ժողովուրդը կմնա մեն-մենակ թուրքական վտանգի դեմ: Սա է ամենից մտահոգիչը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում