Ալեքսանդր Կովալենկոն մերժել է ՀՖՖ-ի առաջարկն ու ուզում է խաղալ Ռուսաստանի հավաքականում
Սպորտ
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն չի ընդունել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու ՀՖՖ-ի առաջարկը: Այս տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ռուս լրագրող Իվան Կարպովը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կովալենկոն ուզում է խաղալ Ռուսաստանի հավաքականում: Կովալենկոն մեկ անգամ հրավիրվել է Ռուսաստանի ազգային թիմ, որի կազմում մասնակցել է ընկերական հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 45 րոպե:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է:
https://iravunk.com/sim/?p=278127&l=am/