«ԿՓՈՐՁԵՄ ՑԱՏԿՍ ԲԱՐԴԱՑՆԵԼ, ԵԹԵ ՉՍՏԱՑՎԻ, ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՄ ՆՈՒՅՆ ՑԱՏԿՈՎ». ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ

Սպորտ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ու Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած Սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 1-ին և 2-րդ փուլերում Հայաստանի մարմնամարզիկները մեդալներ են նվաճել։ Գերմանիայում մեր հավաքականի առաջատար, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում 15,100 միավորով։ Մեր երկրի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր 14,600 միավորով։ Այս վարժության Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արթուր Ավետիսյանը 14,566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Կայացել է նաև նժույգթափեր վարժության եզրափակիչը. Գագիկ Խաչիկյանը 14,833 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Աշխարհի գավաթի փուլերը վարկանշային են Փարիզի այս տարվա Օլիմպիական խաղերի համար։ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆՆ արդեն ունի նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Նա Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես է մեկնաբանել. «Ես մեջքի վնասվածք ունեի ու բավականին երկար ժամանակ բուժվում էի, դրա համար ուշ սկսեցի մարզավիճակ հավաքել։ Փառք Աստծո, կարողացա լավ կատարել վարժություններս ու ոսկե մեդալ նվաճել։ Հիմա խնդիր չունեմ, կաշխատեմ այնպես անել, որ առանց վնասվածքների անցնի ողջ նախապատրաստական փուլը, և լավ մոտենամ Օլիմպիական խաղերին։ Աշխարհի գավաթի երրորդ փուլից ու Եվրոպայի առաջնությունից հետո մի փոքր կհանգստանամ ու կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին։ Կփորձեմ ցատկս բարդացնել, իսկ եթե չստացվի, Փարիզում հանդես կգամ իմ նույն ցատկերով»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում