Ճնշում էր հակառակորդին ու վստահ հաղթանակ տոնեց բացարձակ առավելությամբ, 5։0 հաշվով. Ռուդոլֆ Գարբոյան

Սպորտ

Իտալիայի Բուստո Արսիլիո քաղաքում բռնցքամարտիկները շարունակում են պայքարել Օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Երեկ, մարտի 6-ին, մեր երկրի ներկայացուցիչ, Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, ծնունդով գյումրեցի ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ, հանդես գալով 51 կգ քաշային կարգում, նույնպես հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում։ Գյումրեցի մարզիկը մրցում էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիի հետ։ Գարբոյանը բոլոր ռաունդներում ուներ մեծ առավելություն, անընդհատ ճնշում էր հակառակորդին ու վստահ հաղթանակ տոնեց բացարձակ առավելությամբ, 5։0 հաշվով։

Ռուդոլֆը, Իտալիայից Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր մեկնարկային մենամարտում տարած հաղթանակը.

«Մրցակիցս լավ բռնցքամարտիկ էր, բայց ճիշտ էի հասկացել, թե նրա հետ ինչպիսի մենամարտ պետք է անցկացնեմ ու գերազանցելով հատկապես տեխնիկայի հարցում կարողացա հաղթել։ Այս մրցաշարին շատ լավ եմ նախապատրաստվել ու ամբողջ ուժերս ներդնելու եմ որպեսզի Օլիմպիական ուղեգրով վերադառնամ Հայաստան։ Իմ հաջորդ մենամարտը կլինի մարտի 10֊ին, հակառակորդս կլինի ադրբեջանցի Նիջատ Հուսեյնովը։

Նշենք, որ երեկ մեր մյուս ներկայացուցիչ, Գյումրեցի Դավիթ Չալոյանը +92 կգ քաշայինների պայքարում, իր մեկնարկային մենամարտում մրցել է կանադացի Ալեքսիս Բարիերի հետ ու ցավալի պարտություն կրել 4։ 1 հաշվով։ Իսկ այսօր, մարտի 7-ին, Գուրգեն Մադոյանը 71 կգ քաշայինների պայքարում կանցկացնի երկրորդ մենամարտը ազգությամբ իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ, իսկ Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանը 92 կգ քաշայինների պայքարում կմրցի Դանիել Գուզմանի հետ /Դոմինիկյան Հանրապետություն /։ Սպասենք մեր մարզիկների հաղթանակներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում