Երեւանում հակաեկեղեցական շուրջօրյա հավաքներն արգելվեցին

Ներքաղաքական
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ արգելվել է «ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ, «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից` 2024 թվականի մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքների անցկացումը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ:
 
Հիշեցնենք, որ հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնելու մասին, ինչը Երեւանի քաղաքապետարանը թույլատրել էր: Սակայն, այս անգամ, կարծես թե, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասկացավ, որ հակաեկեղեցական «նույն գետը երկու անգամ մտնելը»՝ կարող էր ունենալ իր հետագա պաշտոնավարման համար չնախատեսված բացասական հետեւանքներ:
 
Ի դեպ, ավելի վաղը քաղաքացի ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ հրապարակային դիմել էր Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որում մասնավորապես ասված էր. «Դուք այս տարի, արդեն երկրորդ անգամ տալիս եք համաձայնություն, որ հակաեկեղեցական մեկը հանրահավաք անցկացնի Երեւան քաղաքում։ Նշում եմ հակաեկեղեցական, քանի որ տվյալ անձը, բացի եկեղեցուն թիրախավորելուց, այլ բանով չի զբաղված։ Թոնի Դովլաթյանը իրեն պատկանող Ֆեյսբուք սոցիալական ցանցով զրպարտում է բարձրաստիճան հոգեւորականներին, ատելության քարոզ անում, անգամ հայհոյում է Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդին։ Սույն գործով ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է ճանաչել։ Բայց այս ամենի մեջ կա մի մեծ խնդիր, որը Ձեզ հետ է կապված։ Դուք կարող եք չհավատալ Աստծուն, դուք կարող եք ձեր քաղաքական հետաքրքրություններով պայմանավորված ցուցադրական ներկա գտնվել Սուրբ Զատկի Սուրբ պատարագին, զուտ մի երկու ձայն ավել հավաքել ընտրությունների ժամանակ։ Դուք կարող եք խաբել շատ շատերին, բայց ոչ Աստծուն։ Վստահ եմ դուք դրանից չեք նեղվում, բայց արդյոք դուք չեք նեղվում, երբ ստորագրում եք ԱՆԳՐԱԳԵՏ ձեւակերպված փաստաթղթի տակ։ Ձեր կոլեկտիվին արդեն մի քանի անգամ այս մասին տեղեկացրել ենք, որ Թոնի Դովլաթյանը ԵՐԲԵՔ չի եղել ձեռնադրված դպիր, որ ՀԱԵ-ն ԵՐԲԵՔ «Հայաստանյաց թեմ» չի ունեցել։ Ինչի՞ համար եք թույլ տալիս, որ ձեր օգնականների անորակ աշխատանքների հետեւանքով ստացվի, որ Երեւան քաղաքի քաղաքապետը ստորագրել է անգրագետ փաստաթղթի տակ։ Եթե չգիտեք, ասեմ՝ ձեր օգնականները պարտավոր են ճշտել նման դեպքում եկեղեցուց, որպիսզի դուք չհայտնվեք նման ամոթալի վիճակում։ Ինչ վերաբերվում է հակաեկեղեցական ցանկացած հանրահավաքներին՝ ասեմ, որ ապարդյուն է լինելու ցանկացածը։ ՀԱԵ-ն իր 1700 տարիների մեջ թոնիներ շատ է տեսել, թուրք ու սելջուկ է տեսել, բայց միշտ մնացել է կանգուն ու անսասան։ Վստահեցնում եմ ձեզ, որ նման շարժումներով եւ եկեղեցու դեմ ուղղված արշավներով երկար ճանապարհ չեք գնա, ինչպես ոչ մեկին չի հաջողվել։ Խորհուրդ կտամ լավ մտածեք։ Դուք դեռ ունեք ժամանակ հետ կանչել ձեր կողմից ստորագրված անգրագետ եւ ուժը կորցրած փաստաթուղթը, քանի որ ձեզ խաբել են։ Եթե էսպես շարունակվի դուք մի օր էլ կտաք համաձայնություն ոմն մեկի, ով կներկայանա «Տիգրան Մեծ» եւ կասի հանրահավաք է անցկացնելու Երեւան քաղաքում «Ինչպես վերականգնել Մեծ Հայքը» թեմայով, բայց վերջում կպարզվի, որ թույլտվությունը ստացել է ազգությամբ թուրքը»։
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում