ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մեզ շա­րու­նա­կում է ապ­շեց­նել ՆԻԿՈԼԸ եւ նրա շրջա­պա­տը, ո­րոնք ջանք չեն խնա­յում Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը փչաց­նե­լու հա­մար: Զար­մա­նա­լի է, աշ­խար­հում ոչ մի նոր­մալ իշ­խա­նութ­յուն, ոչ մի նոր­մալ պե­տութ­յուն այս­քան ջա­նադ­րա­բար եր­բեք չի փչաց­րել իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը իր միակ դաշ­նակ­ցի եւ պատ­մա­կա­նո­րեն իր միակ փրկչի հետ: Այս­տե­ղից զար­մա­նա­լիո­րեն մի եզ­րա­կա­ցութ­յուն. Նի­կո­լի հա­մար Հա­յաս­տա­նը իր եր­կի­րը չէ, եւ նա գոր­ծում է ոչ թե ինք­նու­րույն, այլ դրսի թե­լադ­րան­քի ներ­քո: Մ­նում է զար­մա­նա­լի մի հարց տալ, իսկ հայ ժո­ղովր­դի հա­մար Հա­յաս­տա­նը ի՞ր եր­կիրն է:

­Զար­մա­նա­լի ցնո­րա­բա­նութ­յուն դուրս տվեց ՀՀ ԱԺ նա­խա­գահ (մե­ղա քեզ, տեր Աստ­ված) ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Սա հայ­տա­րա­րեց, որ`«Մենք մեր երկ­րի սահ­ման­նե­րը կպաշտ­պա­նենք, բայց ես վստահ չեմ, որ նրանք (ՀԱՊԿ-ը-խմբ.) կպաշտ­պա­նեն»: Զար­մա­նա­լի է, ե­թե ի­րոք մենք կա­րող ենք պաշտ­պա­նել մեր սահ­ման­նե­րը, ա­պա ին­չո՞ւ չենք պաշտ­պա­նում, չէ՞ որ ո՛չ Ար­ցա­խը Նի­կո­լը պաշտ­պա­նեց, ո՛չ էլ Հա­յաս­տա­նի 31 գյու­ղե­րի կից տա­րածք­նե­րը: Ա­վե­լին, ադր­բե­ջան­ցի­նե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը Գե­ղար­քու­նի­քում ու Ս­յու­նի­քում կանգ­նեց­րին ռուս­նե­րը: Այս­պի­սով, ստաց­վում է, որ Ա­լե­նը զար­մա­նա­լիո­րեն խոս­տո­վա­նեց, որ ի­րենք կա­րող են պաշտ­պա­նել Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը, բայց չեն պաշտ­պա­նում: Էլ դա­վա­ճա­նութ­յու­նը հո պո­զով-պո­չով չի լի­նում:

­Մեզ զար­մաց­րեց ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ եր­ջան­կութ­յու­նը, ո­րը նա ար­տա­ցո­լում էր Թուր­քիա­յում, թուր­քե­րի հետ մո­տա­լուտ քիր­վա­յութ­յու­նը ակն­կա­լե­լով: Նա նման­վում էր այն սո­ված կատ­վին, ո­րի լո­զե­րը թափ­վում են տի­րոջ ձեռ­քում լա­փով լի կե­րակ­րա­տաշ­տը տես­նե­լիս: Զար­մա­նա­լի է, որ այդ կե­րակ­րա­տաշ­տին տի­րա­նա­լու հա­մար Ա­րա­րատ Միր­զո­յա­նը նույ­նիսկ գնաց բա­նակ­ցութ­յուն­նե­րի Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Բայ­րա­մո­վի հետ Սում­գա­յի­թի ցե­ղաս­պա­նութ­յան օ­րը, փո­խա­նակ այդ օ­րը ծաղ­կեպ­սակ դներ այդ ցե­ղաս­պա­նութ­յան հու­շա­քա­րին:

­Մեր ո­րոշ ե­կե­ղե­ցա­կան գոր­ծիչ­նե­րը փո­խա­նակ զբաղ­վեն մեր ժո­ղովր­դի հո­գե­ւոր զար­գաց­մամբ սկսել են ակ­տի­վո­րեն մխրճվել քա­ղա­քա­կա­նութ­յուն: Վեր­ջին շրջա­նում այս ուղ­ղութ­յամբ նկատ­վում է Հայ Ա­ռա­քեռ­լա­կան ե­կե­ղե­ցու Շի­րա­կի թե­մի ա­ռաջ­նորդ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՃԱՊԱՀՅԱՆԸ: Նա ակ­տի­վո­րեն մե­ղադ­րանք­ներ է շռայ­լում աջ ու ձախ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի կա­պակ­ցութ­յամբ, զար­մա­նա­լիո­րեն չնկա­տե­լով, որ նա պա­կաս մե­ղա­վո­րը չէ եւ իր քա­րոզ­նե­րը պա­կաս վտան­գա­վոր չեն: Օ­րերս նա զար­մա­նա­լի միտք ար­տա­հայ­տեց, թե «հայ ժո­ղովր­դի ներդ­րու­մը Մեծ հայ­րե­նա­կա­նի հաղ­թա­նա­կին հա­մար­ժեք չէ Ար­ցա­խի կորս­տի հետ: Գե­րա­դա­սե­լի էր, որ մենք քո­չա­րի չպա­րեինք Բեռ­լի­նում, բայց Ար­ցա­խը չկորց­նեինք»: Սույն նո­րօր­յա քա­ղա­քա­կան գոր­ծի­չը այդ­պես էլ չհաս­կա­ցավ, որ այն, որ մին­չեւ 2023 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րը կար հայ­կա­կան Ար­ցախ եւ մին­չեւ այժմ կա հայ­կա­կան Հա­յաս­տան դա շնոր­հիվ է այն բա­նի, որ մենք պա­րում էինք քո­չա­րի Բեռ­լի­նում: Իսկ այն, որ Ար­ցա­խը կորց­րե­ցինք դա նրա հե­տե­ւանքն էր, որ նման տա­րօ­րի­նակ ու զար­մա­նա­լի քա­րոզ­չութ­յամբ, ո­րը իր հիմ­քում ոչն­չով չի տար­բեր­վում Նի­կո­լի ա­սած­նե­րից, քայ­քաե­ցինք մեր բա­րո­յա­կա­նութ­յու­նը:

­Մեզ զար­մաց­նում են այս ու այն թփե­րի տակ բուս­նող իբր հայ ժո­ղո­վուր­դի բա­րե­կամ­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նում թքած ու­նեն Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի վրա եւ մի լու­մա­յի օգ­նութ­յուն կամ փամ­փուշ­տի ա­ջակ­ցութ­յուն մեր նեղ օր­վան մեզ չեն հասց­րել: Օ­րերս Բուլ­ղա­րիան ներ­կա­յաց­նող Եվ­րա­խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր ԿՈՎԱՉԵՎԸ հայ­տա­րա­րեց, որ «Ռու­սաս­տա­նը եր­բեք չի ե­ղել Հա­յաս­տա­նի դաշ­նա­կից: Հա­յաս­տա­նի ա­պա­գան սերտ կա­պակց­ված է ԵՄ-ի հետ»: Իր այս ա­պուշ, անգ­րա­գետ ու սադ­րիչ ե­լույ­թը սույն սու­տա­սա­նը ա­վար­տեց հայ­րե­նով` «Աստ­ված պա­հի Հա­յաս­տա­նը»: Գու­ցե այս տխմա­րը ցույց տա, թե ե՞րբ է ե­ղել ԵՄ-ն Հա­յաս­տա­նի դաշ­նա­կից: Կամ էլ ո՞ւր էր հենց այս սադ­րի­չը 44-օր­յա պա­տե­րազ­մի կամ էլ Ար­ցա­խի բռնա­գաղ­թի ժա­մա­նակ: Ինչ­պես ա­սում են այս­պի­սի «բա­րե­կամ­ներ» ու­նե­ցո­ղին այ­լեւս թշնա­մի­ներ պետք չեն:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում