«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կոնկրետ թոշակառուներին ու հիվանդ մարդկանց մահվան դուռն են ուղարկում. ահազանգ

Հասարակություն
«Ասենք` էդ ՀՀ առողջապահության նախարարությունը կամ ՀՀ Կառավարությունը դեղատներից պարտադիր դեղատոմսով դեղ գնելու համակարգը ափալ-թափալ ներդնելուց առաջ մտածե՞լ է թոշակառուների մասին, կամ` հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ ինչպե՞ս են անձամբ անընդհատ ներկայանալու բժշկի, անցնելու բոլոր պրոցեդուրաները, հանձնելու պահանջվող անալիզները, որպեսզի իրենց համար դեղատոմս դուրս գրեն։ Էլ ֆինանսական ահռելի բեռը չասեմ, որ թոշակառուն իր հայաստանյան թոշակով ի վիճակի չէ վճարել։ Յուրաքանչյուր կաբինետի պրոցեդուրան նվազագույնը 10 000 դրամ է, անալիզների գինը սկսում է նվազագույնը 6000 դրամից, պլյուս բժշկի խորհրդատվությունը` 8-ից 10 000 դրամ, դեղատոմսի բլանկը` 5000 դրամ։ Դուք աննորմա՞լ եք։ Սա ի՞նչ աբսուրդի երկրում ենք ապրում։ Բավական չէ՞ մարդկանց կլպեք։
 
Դեռ մի բան էլ համարձակվում եք համեմատություն անել ու պատճառաբանել, թե աշխարհում վաղուց այդպես է։ Իսկ տեղյակ ե՞ք, որ այդ նույն աշխարհում, օրինակ Եվրոպական երկրներում գործում է պարտադիր ապահովագրման համակարգը, որով դեղերը անվճար են ձեռք բերվում, գործում է ընտանեկան բժշկի համակարգը, որով բժիշկը ինքն է գալիս տուն նշանակումն անում և տրամադրում համապատասխան դեղորայքը, և ի վերջո` թոշակառուների համար դեղերն առհասարակ անվճար են Եվրոպայում։ Առանց այս համակարգերը ներդնելու, այս ի՞նչ լոնքերով քայլեր եք անում, ա՛յ տգետներ , ա՛յ փնթինե՛ր, բավ չէ՞ քաղաքացու գրպանը մտնեք ու ստորացնեք սեփական քաղաքացուն։
 
Հետո էլ ասում են` ինչու են մարդիկ թքում ու հեռանում այս երկրից։ Նախկիններին էին բան ասում, սրանք լրիվ տվել անցել են իրենց ագահությամբ, ստահակությամբ, անգրագիտությամբ ու անպատժելիությամբ։ Հիմա թալանչին ո՞վ է` նախկինները, թե ներկաները։ Նախկինները եթե մի բան էլ ծածուկ էին անում, սրանք հատուկ օրենք են հանում` քաղաքացուն «օրենքով» գռփելու համար։ Սրանք կոնկրետ թոշակառուներին ու հիվանդ մարդկանց մահվան դուռն են ուղարկում...
 
Հ.Գ. Այս գրառմանս նպատակը լրագրող գործընկերներիս ուշադրությունը հրավիրելն է։ Պետք է աղմկել, թույլ չտալ... համոզված եմ` դուք նույնպես կունենաք թոշակառու ծնողներ կամ ծանոթներ եւ մտածում եք նրանց մասին...», - գրել է օգտատեր ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան