Գործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ Բագրատյան
Իրավական
Այսօր տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք՝ նա մեղադրվում է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։ Մեղադրանքի հիմքում 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում նրա ունեցած ելույթն է, որի ժամանակ Բագրատյանը մասնավորապես ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։
Դատական նիստի ավարտին Բագրատյանը լրագրողների հետ զրույցում թեմայի վերաբերյալ նման տեսակետներ է հնչեցրել․
«Գործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան»:
https://iravunk.com/sim/?p=277813&l=am/