Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, Փարիզում կայացած Vetements նորաձևության ցուցահանդեսին կրել է զգեստ, որի առջևում գրված էր «Ռոնալդու», իսկ ներքևում պորտուգալացու՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Մադրիդի Ռեալի» և «Յուվենթուսի» խաղահամարն էր՝ 7: Զգեստի հետևի հատվածում պորտուգալացին ստորագրել էր և ձեռագիր գրել. «Իմ կյանքի սիրո համար, Gio x Vetements»:

