Ուր հասան «Միասին»-ի քաղաքական բանակցությունները

Ներքաղաքական

Ազատության հրապարակում կայացավ «Միասին» շարժման հերթական հանրահավաքը: Ինչ խոսք, դրական է այն, որ նախորդ հանրահավաքից դասեր քաղած` այս անգամ հարթակում չկար կարգալույծ նախկին հոգեւորական: Հարթակը համալրվել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանով եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանով: Սակայն, նախորդ հանրահավաքին խոստացված քաղաքական բանակցությունները ընդդիմադիր ուժերի հետ, կարծես թե, էական արդյունքներ չեն տվել: Համենայնդեպս, ի տարբերություն նախորդ հանրահավաքի` այս անգամ խորհրդարանական ընդդիմությունից ներկայացուցիչներ չկային: Շարժման ղեկավարներից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, թեպետ չմանրամասնեց, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ են բանակցություններ ունեցել, բայց նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում բոլորը միակարծիք են: Այդուհանդերձ, փաստենք, որ չնայած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում կա որոշակի կոնսենսուս ընդդիմադիր դաշտում, բայց «Միասին»-ին միանալու օրակարգ այդպես էլ չի ձեւավորվում: Ավելին` այս անգամ հարթակում չէր նաեւ շարժման խորհրդի մաս կազմող Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Ի վերջո, ինչ քայլեր է պատրաստվում անել «Միասին»-ը, հարթակից ԱԻՄ նախագահ Պ. Հայրիկյանն առաջարկեց մեկ շաբաթ անց հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց եւ պահանջել, որպեսզի բանտարկեն Նիկոլ Փաշինյանին: Իսկ Արամ Գասպարիչը նշեց նաեւ մարզային այցելություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում