Փաշինյանի չլինելու երկու ձեւ կա. Հրանտ Բագրատյան

Ներքաղաքական

ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ գնահատմամբ` մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք:

— Գոյություն ունի չվերադարձի կետ, այս մասին ես առաջին անգամ լսեցի 1969 թվականին, երբ ամերիկացիները թռան լուսին: Այսինքն՝ տիեզերանավը երկրագնդի շուրջ պտտվում է, ուղեծիրը մեծացնում այնքան, մեկ էլ ընկնում է լուսնի ձգողական դաշտ։ Այդ կետը կոչվում է չվերադարձի կետ, որովհետեւ այլեւս տիեզերանավը չի կարող վերադառնալ երկրագունդ: Նիկոլ Փաշինյանը բոլորիս բերել է չվերադարձի կետի։ Նա մեզ բերում է այնպիսի կետի, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ, նա սա հասկանում է։ Երբ մարդը, ով Արցախը տվեց, որպեսզի ստանա խաղաղություն, չստացավ, ասում է` այդ խաղաղությունը չկա։ Ինչո՞ւ չկա, եղբայր, սկսում եմ կասկածել, որ ինքը գնում ասում է՝ հեսա գնալու եմ հաթաթա տամ հայերին, թե պատերազմ է սկսվելու։ Տպավորություն է, որ ինքը ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք, մնացածն ինչ թողնում եք՝ թողեք: Հիմա հասկանում եք, որ մեր խնդիրը շատ բարդ է, որեւէ հարցի կպնելիս, անպայման առնչվում ես այն խնդրին, որ Փաշինյանը չպետք է լինի։ Իսկ Փաշինյանի չլինելու երկու ձեւ կա՝ կամ քաղաքական ճնշումով իրեն հեռացնում ենք, մյուսն էլ՝ մի այլ երկրում վարչապետի ազատ պաշտոն ենք գտնում, ասում ենք՝ գնա վարչապետ աշխատիր, վերջապես Հայաստանն ազատ թող։ Վերջին շրջանում Նիկոլի քաղաքականությունը կապված է հակառուսականության հետ։ Մենք այդ երկրի հետ ստրատեգիական դաշնակցի պայմանագիր ունենք, որը չունենք Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ։ Փաշինյանն ասում է` սա լավ դաշնակից չէ. ի՞նչ է ուզածը, ուզում է դաշնակցին թշնամի սարքե՞լ։ Գնացել Ֆրանսիայից մի երկու մեքենա է ստացել, լավ է արել, դրա համար պարտադիր պիտի վեր կենա ու Պուտինին հայհոյի՞, ո՞րն է նպատակը, ի՞նչ պատվեր է կատարում` Արեւմուտքի՞, թե՞ թուրքերի: Կարծում եմ՝ թուրքերի, որովհետեւ ես նրանց լավ եմ ճանաչում։ Երբ թուրքը համոզվի, որ հայ-ռուսական հարաբերությունները հասել են այն կետին, որ արդեն Ռուսաստանը թքած ունի Հայաստանի վրա, այն ժամանակ կհարձակվի։ Կարծում եք, 1920 թվականին Սյունիքը պատահաբա՞ր են տվել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում