«ՀԱՃԵԼԻ ԷՐ, ՈՐ ԵՐԿՈՒ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՈՎ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՊԱՏՎՈ ՀԱՐԹԱԿԻՆ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆ

Սպորտ

Վերջերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ, մինչև 96 կգ քաշային կարգում, երկամարտի 375 կգ արդյունքով /166+209/Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հայաստանի հավաքականի անդամ, ծնունդով գյումրեցի, Գյումրիի «Յուրի Վարդանյանի» անվան ծանրամարտի մարզադպրոցի սան Հակոբ Մկրտչյանը ։Iravunk. com-ի մարզական թղթակիցը, Հայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում հանդիպել է ու զրուցել մեծահասակների Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն, Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Հակոբ։Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։

- Շնորհակալ եմ։ Շատ հաճելի է, որ երկրորդ անգամ նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Բայց, ափսոսում եմ, որ Օլիմպիական քաշային կարգում չեմ։ Բոլոր մարզիկների երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է, այդ հաճույքը զգալը։ Այս առումով շատ մեծ է իմ ափսոսանքը, սակայն ոչինչ չենք կարող անել, այսպես է ստացվել։ Եվրոպայի առաջնության ժամանակ հաճելի էր երկու հայի մրցակցությունը։ Հաճելի էր նաև, որ երկու հայ մարզիկով էինք կանգնել պատվո հարթակին, ես ու Դավիթ Հովհաննիսյանը։ Առաջիկա նպատակս Աշխարհի առաջնությունն է, որը կկայանա այս տարվա դեկտեմբերին, Բահրեյնում։ Քաշային կարգի փոփոխություն չեմ անի, որովհետև Օլիմպիական խաղերից հետո քաշերը կրկին կփոփոխվեն։

- Հակոբ, ում ես նվիրում հաղթանակդ։

- Նվիրում եմ ծնողներիս, իմ հրաշք դուստրերիս ու կնոջս, ինչպես նաև մեր հայ ազգին, որը այժմ շատ ունի հաղթանակների կարիք։

- Ինչպիսի տրամադրվածությամբ էիր մեկնել մրցաշարին։

- Շատ մեծ ցանկությամբ էի մեկնել, որ 2019 թվականից հետո նորից Եվրոպայի չեմպիոն դառնամ։ Շատ էի պարապել ու տանջվել այս արդյունքին հասնելու համար։ Գոհ եմ, որ տարիներ անց կրկին կարողացա ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Շնորհակալ եմ մարզիչներիս Արմեն Մկրտչյանին ու Արա Դանիելյանին։ Հիասքանչ էր, որ Եվրոպայի առաջնությունը այդքան հաջող անցավ մեր մարզիկների համար, ամեն օր ոսկիներ էինք նվաճում ու թիմային առաջին տեղը գրավեցինք։ Նկատելով միմյանց հաջողությունները, ավելի շատ էինք ոգևորվում։ Նշեմ, որ պոկում վարժության ժամանակ ավելի շատ կարող էի բարձրացնել, 168 կգ-ն էլ իմ ուժերի սահմաններում էր, բայց այն գլխավերևում պահել չստացվեց։ Միակ պատճառը այն էր, որ արմունկի և ուսի վնասվածքով էի մասնակցում։ Պարապմունքների ժամանակ էլ մշտապես ցավեր ունեցել եմ, հենց դրա համար էլ ավելի շատ կիլոգրամներ գրանցել չէր ստացվում։ Ուղղակի, հարթակին ամեն ինչի մասին մոռանում եմ ու կենտրոնանում միայն մոտեցման վրա։ Պիտի բուժումների կուրս անցնեմ։

- Հակոբ, մրցահարթակում երկու հայ ծանրորդներով էիք, ինչ զգացողություն կար։

- Անկեղծ ասած, չեմ ուզում Դավիթին հակառակորդ անվանել, քանի որ մեր միջև պայքար չկա, ծանրաձողը դրված է, ով բարձրացնի, նա էլ կհաղթի։

- Շնորհակալություն, Հակոբ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։ Հավելենք, որ մեր երկրի մյուս ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երկամարտի 374 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ /169+205/ ու դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում