Տեսնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքը՝ Նիկոլայ Ռիժկովը մի գիշերում ճերմակեց. Մարիա Պիմենովա (aravot.am)

Ներքաղաքական

Այսօր մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ՝ հարգանքի տուրք մատուցելու Խորհրդային Միության կառավարության նախկին ղեկավար, Հայաստանի ազգային հերոս, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքները վերացնելու նպատակով ստեղծված ԽՍՀՄ կառավարական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հիշատակին, որը կյանքին հրաժեշտ տվեց օրերս 95 տարեկան հասակում։

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը լրատվամիջոցներին ասաց․ «Մենք այսօր Նիկոլայ Ռիժկովի հիշատակի առիթով այստեղ ծաղիկներ ենք խոնարհելու եւ մոմեր ենք վառելու։ Նիկոլայ Ռիժկովը իսկապես հայ ժողովրդի ամենաանկեղծ եւ ամենանվիրված բարեկամներից էր, որը երկրաշարժի ժամանակ եւ դրանից հետո հայ ժողովրդի համար արեց շատ բան։ Տարիքով մարդիկ հիշում են, որ նա, լինելով Խորհրդային Միության ղեկավարներից մեկը այդ ժամանակ եկավ Հայաստան ու մնաց շատ երկար՝ կազմակերպելով ու համակարգելով աղետի գոտում փրկարարական, այնուհետեւ՝ հետեւանքների վերացման ծանր աշխատանքը։ Ես պատիվ եմ ունեցել նաեւ ժամանակին նրա հետ աշխատել հայ-ռուսական բարեկամության միջխորհրդարանական հանձնաժողովում։ Եվ այնտեղ էլ նա շատ-շատ մեծ ներդրում է ունեցել Հայաստանին, Արցախին նաեւ քաղաքական առումով աջակցելու գործում։ Նրա արածը անուրանալի է եւ Նիկոլայ Ռիժկովի պայծառ հիշատակը պետք է միշտ վառ մնա հայ ժողովրդի սրտում»։


Ակտիվիստ Մարիա Պիմենովան, որ ծնվել եւ ամբողջ կյանքն ապրում է Հայաստանում, ասաց․ «Ես հայրենիքս չեմ դավաճանել եւ չեմ գնացել ուրիշ երկրում ապրելու։ Այսօր այստեղ հավաքվածներս ունենք հիշողություն ու չենք մոռացել Նիկոլայ Ռիժկովին, որը երկրաշարժի ժամանակ եկել էր ու հսկայական օգնություն էր ցույց տալիս հայ ժողովրդին։ Իմացողը գիտի, որ պարոն Ռիժկովը այդ ժամանակ սեփական աչքերով տեսնելով արհավիրքի չափերը, մի գիշերում ճերմակեց։ Մենք այսօր հարգելով մեր ռուս բարեկամ Նիկոլայ Ռիժկովի հիշատակը՝ այստեղից նաեւ ուղերձ ենք հղում, որ հայ եւ ռուս ժողովրդի բարեկամությունը ամուր է»։

Սկզբնաղբյուրը՝ aravot.am: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում