Կարելի է եզրակացնել, որ ոմանք դիտավորություն ունեն, որպեսզի լրագրողի նկատմամբ հնչող սպառնալիքները եւ դրա հետեւանքները չհանրայանացվեն, հասարակության լայն զանգվածների, որպեսզի իրենք իրենց ցանկալի ուղղիով գնան

Թեմա

«Իրավունքը» անդրադարձել էր, որ շուրջ մեկ ամիս է, ինչ անառակաբարո էջերի կողմից ապօրինաբար տարածվում են հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի լուսանկարները, զուգահեռաբար տարածելով լկտի, զրպարտիչ հերյուրանքներ ու անգամ սպառնալիքներ, հնչեցնելով ընդհուպ սպանության կոչեր՝ նպատակ ունենալով ֆիզիկական հաշվեհարդարի ֆրոնտ բացել մեր գործընկերոջ նկատմամբ: Մեր գործընկերոջ դեմ իրականացվող համացանացային արշավը դատապարտել եւ համապատասխան գրություններով` ՆԳՆ եւ Դատախազություն հարցումներ է հասցեագրվել Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, իր աջակցությունն է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երեւան մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ մի շարք հեղինակավոր իրավապաշտպանն էր, մինչեւ ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Հատկանշական է , որ առերեւույթ սպառնալիքներ հնչեցնող անձը շարունակում է լկտիաբար իր գործելոճը` մեր գործընկերոջ դեմ ատելություն սերմանող ու կառափնարան տանելու կոչեր տարածել համացանցում: Իսկ Քննչական կոմիտեն, դեռ քննարկում է քր. վարույթ հարուցել-չհարուցելու հարցը, երբ ամենօրյա ռեժիմով սպառնալիքները հնչում են մեր գործընկերոջ հասցեին, ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ է ՔԿ-ն հապաղում, երբ հանցագործը անվարան շարունակում է իր գործունեությունը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի իրավապաշտպան ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑԻՑ, ով արձանագրեց հետեւյալը.

-Անկեղծ ասած ինձ համար այլեւս զարմանք չի առաջացնում այն, որ ո՛չ իրավապաշտպանների, ո՛չ լրագրողների վերաբերյալ գործերը պատշաճ չեն քննվում ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա: Սա կարծես ավանդույթ է դարձել հատկապես այն դեպքերում, երբ իշխանությունները, կամ ինչ-որ խմբեր կամ խմբակներ ազդեցություն ունեն գործ հարուցել-չհարուցող մարմինների վրա: Այնպես որ ես բացարձակ զարմացած չեմ, շատ ստանդարտ, ինչպես բժիշկներն են ասում, ստացիոնար վիճակ է: Իհարկե, այս դեպքում անմիջապես պետք է քր. գործ հարուցվեր, մանավանդ, որ հայտնի է, թե ինչ նեղ շրջանակ է լրագրողի նկատմամբ սպառնալիքները ներդրել, պետք է արդեն համապատասխան գործողությունները վաղուց իրականացված լինեին: Ինձ մոտ մեկ ուրիշ հարց է առաջանում, այդ ինչպես է անազատության մեջ գտնվող Գալստյանը, ուրեմն այդ որտեղի՞ց է քաջատեղյակ վերջինս, թե ով է լուսաբանել համագումարը ու մնացած ամեն ինչից: Սա նշանակում է, որ նա որոշակի արգելված իրեր ունի իր մոտ` նեևրառյալ հեռախոս ու ինտերնետ կապ: Արդյոք այս ամենի մասին տեղյակ են ՔԿՀ ղեկավարությունը:

Իրավապաշտանի խոսքով.

-Կարելի եզրակացնել, որ ոմանք դիտավորություն ունեն, որպեսզի լրագրողի նկատմամբ հնչող սպառնալիքները եւ դրա հետեւանքները չհանրայանացվեն, հասարակության լայն զանգվածներ տեղեկացված չլինեն, որպեսզի իրենք իրենց ցանկալի ուղղիով գնան: իսկ այն լրագրողները, որոնք խիզախում են իրենց լրագրողական պարտականությունները կատարել, փաստորեն մեսիջ են ուղարկում, որ տեսեք Դուք խնդիրներ կունենաք: Այնպես որ զարմանալու ոչինչ չկա, սա մեր ցավալի իրականությունն է:

https://iravunk.com/sim/?p=277524&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ