Ինչպես 16-ամյա հայուհին հուզեց ու զարմացրեց ժյուրիին

Մշակութային

Երկու հեղինակավոր մրցույթներից ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Հայաստան է վերադարձել մրցանակներով։ Նախ` Մոսկվայում կայացած «Արտ Պանորամա 2023» մանկական եւ երիտասարդ կատարողների ամենամյա ստեղծագործական միջազգային մրցույթ-փառատոնում կատարել է հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործությունը եւ 14-17 տարեկանների խմբում արժանացել առաջին մրցանակի։

«Արտ Պանորամա-2023» ամենամյա մրցույթին մասնակցում էր 15 պետություն, այդ թվում նաեւ` Թուրքիան ու Ադրբեջանը։ Այդ փաստն ինձ ավելի ուժ տվեց, ու ինքս ինձ ասացի, որ ես պիտի այնպես կատարեմ ու ներկայացնեմ ստեղծագործությունը, որ հաղթանակ բերեմ իմ երկրին։ Ուզում էի ցույց տալ, որ մենք, որպես հայ, մեր մշակույթով միշտ հաղթում ենք։ Եվ այդպես էլ եղավ»,- մեզ հետ զրույցում պատմեց 16-ամյա Սյուզաննան:

Ի դեպ, Սյուզաննա Խաչատրյանի կատարումը հուզել է ոչ միայն հանդիսականին, այլ նաեւ ժյուրիի անդամներին։

«Մրցույթի ժյուրիի նախագահ Գլեբ Լապիտսկին եւ Լյուդմիլա Վասելեեւնան իմ կատարումից հետո հոտնկայիս ծափահարում էին։ Հետո կուլիսներում Լյուդմիլա Վասլեեւնան մոտեցավ ինձ ու հուզված ասաց. «Ճիշտ է, ես հայ չեմ, բայց քո կատարումով ինձ ստիպեցիր, որ մտածեմ հայի նման, հասկանամ՝ թե հայերը որքան կարեւոր ազգ են»։ Իսկ ժյուրիի նախագահ Գլեբ Լապիտսկին էլ շնորհակալություն հայտնելով իմ վոկալի մասնագետներին՝ նշեց. «Նայում ենք 16 տարեկան աղջնակ է, բայց նա իր տաղանդով այնպես է զարմացնում մարդկանց, որ եթե աչքերդ փակ լսես, չես մտածի, որ փոքր աղջիկ է»։ Ինձ համար մեծ պատիվ էր, ու ես երջանիկ էի, որ կարողացա իմ կատարումով հուզել եւ ոգեւորել ժյուրիի անդամներին»։

Սյուզաննայի կատարումն այնքան է գրավել մրցույթի կազմակերպիչներին եւ ժյուրիի անդամներին, որ որոշում են կայացրել մրցանակաբաշխության օրը նույնպես հնչի «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործությունը:

«Մրցանակաբաշխության օրը յուրաքանչյուր պատվիրակություն պետք է ներկայացներ իր ազգային մշակույթը բնորոշող կատարում։ Մենք էլ պատրաստվել էինք ներկայանալ մի լավագույն համարով, եւ ելույթից առաջ պարզում եմ, որ ծրագրում նշված է «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործությունը։ Երբ զարմացած հարցրի, նրանք պատասխանեցին՝ քո կատարումն այնքան հզոր էր ու գեղեցիկ, որ ժյուրիի կազմը որոշել է, որ հենց այս կատարումը պետք է հնչի մրցանակաբաշխության ժամանակ։ Եվ, իսկապես, այդ օրն էլ կատարման ժամանակ նկատեցի, թե իմ կատարմամբ ինչպես եմ հուզել հանդիսատեսին՝ դիպչելով նրանց սրտերին»,- ասաց Սյուզաննան։

Ռ. Ամիրխանյանի «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործությունը Սյուզաննային հաղթանակ է բերել հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի եւ երաժշտության ամենամյա միջազգային մրցույթ փառատոնում եւս: Նա այս մրցույթում նույնպես իր կատարողական արվեստով գրավել է ժյուրիին եւ արժանացել մրցույթի գլխավոր՝ Գրան Պրի մարցանակի։

«Կոնստանտին Օրբելյանի անունը կրող մրցույթն ինքնին ստիպում էր ներկայանալ լավագույն կերպով։ Քանի որ մրցույթը կրում էր հայ կոմպոզիտորի անունը, հայ լինելով, դու պարզապես չես կարող ոգով չկատարել քո ստեղծագործությունը՝ անկախ նրանից, թե ինչ ես կատարում եւ որ ժանրում։ Այն արդեն ստիպում է քեզ հիշել, որ դու հայ ես, քո մշակույթն անպարտելի է, քո մշակույթով պետք է ցույց տաս բոլորին, որ դու հզոր ես»,-հաղթական ոգով շեշտեց Սյուզաննան։

Նշենք, որ Սյուզաննան, որը Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի է, մրցույթներին մասնակցության հնարավորությունը ստացել է` Հայաստանում մասնակցելով «Հայասա» համահայկական մրցույթ-փառատոնին:

«Վաստակելով առավելագույն 152 միավոր՝ ես արժանացա «Հայասա» կոչմանը, որն էլ արդեն ինձ տվեց հնարավորություն ընդգրկվելու պատվիրակության կազմում եւ Հայաստանը ներկայացրեցի երկու այս հեղինակավոր մրցույթներում»,- ասաց Սյուզաննան եւ հավելեց, որ դադար չի ցանկանում վերցնել ու մտադիր է այլ հեղինակավոր մրցույթներում եւս Հայաստանը ներկայացնել ու վերադառնալ հաղթանակներով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում