Ինչ էր դատական նիստի ընթացքում կարդում Նարեկ Մալյանը

Ներքաղաքական

Ապագայում հարուստները կկարողանան առանձնացնել իրենց ուղեղը ծերացող մարմնից եւ գրեթե հավերժ կապրեն հատուկ «տարայի» հարթության մեջ: Այնտեղ, որտեղ ամեն ինչ հնարավոր կլինի, կհայտնվեն առաջնորդներ, համաշխարհային օլիգարխներ, աշխարհակարգի ճարտարապետներ։ Բայց ոչ բոլորին թույլ կտան մտնել «տարա»: Երկրի վրա կմնա կանաչ հետածխածնային քաղաքակրթություն, որը կկրճատվի մինչեւ սպասարկող անձնակազմի եւ բիոռոբոտ ծառայողների աստիճանի: Ո՞վ եւ ինչպե՞ս է պայքարելու իշխանության համար հաղթական մատրիարխիայի արխայիկ-ֆուտուրիստական ​​աշխարհում: Ինչի՞ են ձգտելու չիպացված մարդիկ. Ինչպիսի՞ն կլինեն միջսերունդների խնդիրները, երբ այլեւս չբավականացնեն տառերը սերունդների համար: Եվ, ամենակարեւորը՝ ինչպիսի՞ն կլինի սերը։ Մեր հասարակության բարոյական վերածննդի հետ կապված գրքում հայհոյանքներ չկան, բայց հեղինակին, այնուամենայնիվ, հաջողվում է ճշմարտությունն ասել ամենակարեւորի մասին:

Այս մասին է դեռեւս 2021 թվականին լույս տեսած «Transhumanism Inc» վերնագրող ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելեւինի գիրքը, որը գրեթե ամբողջ դատական նիստի ընթացքում այսօր ընթերցում էր քաղբանտարկյալ, գրող, հրապարակախոս ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ: Ի դեպ, Վիկտոր Պելեւինի այլ ստեղծագործությունները Ն. Մալյանի ուշադրության կենտրոնում են հայտնվել դեռեւս 2018 թվականից: Նա հաճախ է սոցցանցում մեջբերումներ արել Ռուսաստանի ամենաազդեցիկ ինտելեկտուալ կոչմանն արժանացած Վ. Պելեւինի գրքերից՝ սեփական թարգմանությամբ:

Իսկ ի՞նչ է նշանակում «տրանսհումանիզմ», ինչը նաեւ գրքի վերնագիրն է: Մերօրյա տրանսհումանիզմը դիտարկվում է որպես հումանիզմի գաղափարական շարունակությունը եւ կցորդը։ Իր ակունքներում ունենալով լուսավորական շարժումը, տրանսհումանիզմը կարեւորում է գիտությունը եւ քննադատական մտածողությունը` սոցիալական առաջընթացի խթանման գործում։ 18-րդ դարի գերմանացի մեծագույն փիլիսոփա եւ առաջընթացի ջատագով Իմանուիլ Կանտը հավատում էր, որ առաջընթացը եւ բանականությունը ի զորու են հաղթահարել մարդկության դեմ ծանրացած բոլոր խնդիրները, ինչպիսիք էին հալածանքները, տգիտությունը, ավելորդ աշխատանքը, կամ նույնիսկ մարդու մահը։ Մեզ մնում է միայն ավելացնել, որ, ըստ էության, ոչ միայն Կանտը, այլեւ Մալյանն է համոզված դրանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում