ՄԻՊ-ի կողմից գրությունններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ՝ լրագրողի դեմ սպանության կոչեր հնչեցրած շրջանակի հետ կապված

Թեմա

«Համացանցում՝ «Հրատապ. Հնչել են սպառնալիքներ Գայանե Զարգարյանի հասցեին» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Տեսանյութում նշված հանգամանքների կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և մանրամասն պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Մարդու իրավունքների պաշտպանն իր հրապարակային ելույթներում մշտապես է ընդգծում, որ կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին: Պաշտպանը կարևորում է պետության կողմից մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն լրագրողների անվտանգությունն ու բնականոն լրատվական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու պահպանումը»,-«Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով մեր գործընկեր, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանի նկատմամբ հրեշավոր ու անառակաբարո նախաձեռնության, այս դեպքում՝ «Հանրային Ձայն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին պատկանող «Արժեհամակարգ» էջերի կողմից իրականացվող արշավին, իր դիրքորոշումը ներկայացրեց Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակը: 

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս է, ինչ այդ անառակաբարո էջերի կողմից ապօրինաբար տարածվում են հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի լուսանկարները, զուգահեռաբար տարածելով լկտի, զրպարտիչ հերյուրանքներ ու անգամ սպառնալիքներ, հնչեցնելով ընդհուպ սպանության կոչեր՝ նպատակ ունենալով ֆիզիկական հաշվեհարդարի ֆրոնտ բացել մեր գործընկերոջ նկատմամբ:

Մեր գործընկերոջ հասցեին հնչող սպառնալիքներին արձագանքել եւ դատապարտել էին մամուլի կայացման ակունքում կանգնած հեղինակավոր անձիք, այդ թվում ՀՀ առաջին ՄԻՊԸ

Հղումներները ներկայացնում ենք ստորեւ

https://iravunk.com/?p=276934&l=am

https://iravunk.com/?p=277275&l=am

https://iravunk.com/?p=276941&l=am

 

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը