Սնանկության գործընթացի ավարտից հետո գումարները կվճարե՞ն
Արխիվ 16-20Բյուրեղավանի ապակյա տարաների գործարանի նախկին աշխատակից Հովիկ Բորջյանից «Իրավունք»-ը տեղեկացավ, որ գործարանը սնանկացման փուլում է: «Կառավարությանը դիմել էինք մեր աշխատավարձերի վճարման պահանջով: Մեզ պատասխանել են, որ գործարանը սնանկ է ճանաչվել: Իսկ սնանկության կառավարիչն էլ մեզ ասում է` գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի անդրադառնալ այդ խնդրին»,- ասաց պրն Բորջյանը:
Հիշեցնենք` ապակե տարաների գործարանի ղեկավարությունն իր աշխատակիցներին պետք է վճարի 1,5 տարվա աշխատավարձ` 50 մլն դրամի չափով:
Սոնա Դավթյան

