«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպես կարող է լեղապարկում ընդամենը մեկ քարը դառնալ ճակատագրական պացիենտի համար. Զրույց ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ Հայկ Բալայանի հետ

Առողջապահական

«Բժշկի մոտ» հաղորդաշարի հյուրն է ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ, Էնդոկրին վիրաբույժ, վիրաբույժ-ուռուցքաբան, ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆը, ով  տիրապետում է ժամանակակից վիրահատությունների համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձառություններին: Սպիտակ բանակի մարտիկ, ով կատարել է մի շարք վիրահատություններ առաջնագծի մոտ ինքնաշեն կահավորված հոսպիտալում, առաջին բուժօգնություն է ցուցաբերել բազմաթիվ վիրավոր զինվորներին անմիջապես մարտական գործողությունների ժամանակ:

Հայկ Զորիիչի հետ խոսել ենք ժամանանակից վիրաբուժության, զարգացած տեխնոլոգիաների հնարավորությունների, լեղաքարային հիվանդությունների երիտասարդացման,   բուժման վիրահատական մեթոդների, հետվիրահատական կարեւոր փուլի, ժառանգական նախատրամադրվածության եւ լեղքարային հիվանդությունների կանխարգելման հնարավորությունների մասին:

Ինչպե՞ս է որոշվում, թե ինչ հետազոտություն պետք է  անցնի հիվանդը

-Մեթոդները որոշում է նեղ մասնագետը` հաշվի առնելով հիվանդի ընդհանուր կլինիկական վիճակը, հիվանդության ընթացքը, բարդության աստիճանը: Եթե ուլտրաձայնային հետազոտության միջոցով հաստատվել է լեղաքարային հիվանդություն, իսկ արյան ընդհանուր հետազոտությունը չի հուշել ահազանգող այլ պաթոլոգիաների մասին, օրինակ` բիլիռուբինի մակարդակի բարձրացում  և լյարդային պրոբաների շեղում, ապա ախտորոշման մեթոդները սահամանափակվում են ՈՒՁՀ հետազոտությամբ, և բժիշկը հիվանդին ցուցում է վիրահատություն: Եթե հիվանդը գալիս է ծանր վիճակում, մաշկային տեսանելի մակերեսների, լորձաթաղանքների դեղնությամբ, իսկ սոնոգրաֆիայի ընթացքում ոչ միայն լեղապարկում, այլև լեղածորանում հայտնաբերում ենք քարեր, լեղածորանի լայնացում, բիլիռուբինի մակարդակի բարձրացում, ապա կատարում ենք լրացուցիչ հետազոտություններ, որոնք թվարկել ենք վերևում:

Ինչպե՞ս է անցկացվում բուժումը և ինչքա՞ն է այն տևում

- Նախ նշեմ, որ լեղաքարային հիվանդության վիրահատական  մեթոդներն են լապարասկոպիկ և բաց եղանակով կատարվող վիրահատական միջամտությունները:

Լեղապարկում քար հայտնաբերելու դեպքում միանշանակ ցուցված է վիրահատություն: Իհարկե, այսօր ժամանակակից կյանքում կարևոր է հաշվի առնել նաև հիվանդի ցանկությունը, քանզի վերջինս, որոշ հանգամանքներից ելնելով, կարող է հրաժարվել վիրաբուժական օգնությունից, ինչը, սակայն, հետագայում կարող է հանգեցնել էլ ավելի ծանր բարդությունների:

Լեղաքարային հիվանդության կոնսերվատիվ բուժումը սահմանափակվում է հիվանդի նախավիրահատական պատրաստմամբ: Լինում են բարդացած դեպքեր, երբ 1- 2 օր անհրաժեշտություն է առաջանում պացիենտին դուրս բերելու սուր վիճակից և ապա վիրահատել պլանային կարգով: Պատահում են նաև անհետաձգելի դեպքեր:

Որպես կանոն, վիրահատությունը տևում է 50 րոպեից  մինչև 1,5 ժամ, որից  հետո պացիենտը մեկ կամ երկու գիշեր անցկացնում է պալատում: Ինչ վերաբերում է հետվիրահատական խնամքին, պացիենտը պետք է ընդունի դիետիկ առողջ սնունդ և մոտակա 2 ամիսների ընթացքում զերծ մնա ծանր ֆիզիկական աշխատանքից: Մնացած առումներով սահմանափակումներ չկան:

Ամբողջական մասնագիտական զրույցը դիտեք այստեղ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան