ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ՝ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ ՔՆՆԻՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Իրավական

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ՝ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ ՔՆՆԻՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է. ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՔՆՆԻՉԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՅԴ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի            5-րդ մասը սահմանում է խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննարկման ընթացքում մեղադրանքի կողմին հարցեր տալու պաշտպանական  կողմի  իրավունքը: Գործնականում լինում են դեպքեր, երբ մեղադրանքի կողմը հրաժարվում է պատասխանել պաշտպանության կողմի հարցերին, ավելին, արձանագրվել են դեպքեր, երբ պաշտպանության կողմից հարցը հնչեցնելուց հետո դատարանը մեղադրանքի կողմին պարզաբանել է հարցին չպատասխանելու իրավունքը (Օօրինակ՝ ԵԴ1/0681/06/23 գործով դատավոր Ա.Ասատրյան), որից հետո մեղադրանքի կողմը հայտարարել է հարցերին պատասխանելուց հրաժարվելու մասին: Այս մոտեցումը օրինական չէ, այն հանգեցնում է քրեական դատավարության այնպիսի սկզբունքների խախտման, ինչպիսիք են կողմերի հավասարությունը, վարույթի հանրայնությունը, դատավարության մրցակցային բնույթը, զենքերի հավասարությունը և այլն: Նկարագրվածի առնչությամբ մեր հիմնավորումները կփորձենք ներկայացնել ստորև:
Իրավունքի տեսությունը իրավունքը ներկայացնում է երկու՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ իմաստներով:
Օբյեկտիվ իրավունքը իրավական նորմերի համակարգ է, որն ամրագրված է նորմատիվ իրավական ակտերում (Սահմանադրություն, օրենսգրքեր, օրենքներ) ու իրավունքի այլ աղբյուրներում, չունի անհատից որևէ կախվածություն և կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները (https://raa.ru/wp-content/uploads/2017/06/ Чем различаются объективное и субъективное право.pdf.):  Օբյեկտիվ իրավունքը ունի մի շարք հատկանիշներ, այն բխում է պետությունից, պաշտպանվում է պետական հարկադրանքի ուժով, հանդես է գալիս որպես հասարակական հարաբերությունների կարգավորիչ, ունի ձևական որոշակիություն: 
Սուբյեկտիվ իրավունքը օբյեկտիվ իրավունքի հիման վրա ձևավորված՝ կոնկրետ իրավահարաբերության մասնակցի՝ պետության պաշտպանության ներքո  հնարավոր վարքագծի կանոն է, որից օգտվելու և իրացնելու ազատությունը պատկանում է բացառապես իրավատիրոջը և որին համապատասխանում է իրավահարաբերության մյուս կողմի պարտականությունը:
Սուբյեկտիվ իրավունքի բնորոշ գիծն այն է, որ ապահովված է ոչ միայն օրենքով, այլև ուրիշ անձանց պարտականություններով: Իրավահարաբերության մեջ անձի սուբյեկտիվ իրավունքին անպայման պետք է համապատասխանի մեկ այլ անձի իրավաբանական պարտականությունը, հակառակ դեպքում գործ ունենք ոչ թե սուբյեկտիվ իրավունքի, այլ պարզ թույլատվության հետ, որը բխում է հասարակության մեջ գործող իրավակարգից՝ «ինչն արգելված չէ օրենքով, թույլատրելի է»:
Սուբյեկտիվ իրավունքներն իրենց հերթին լինում են բացարձակ և հարաբերական:
Ի տարբերություն բացարձակ իրավունքների, հարաբերական իրավունքները լիազորում ու պարտավորեցնում են միայն իրավահարաբերության մասնակիցներին (գործում են inter partes):
Ինչպես արդեն նշվել էր, սուբյեկտիվ իրավունքի հատկանիշներից է դրա՝ կոնկրետ իրավահարաբերության շրջանակում գոյությունը: 
ՀՀ Սահմանադրության 3-րդ մասի 2-րդ և 3-րդ մասերով հռչակվում է հետևյալը.
«2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»: 
Վերոգրյալից հետևում է, որ հիմնական իրավունքների միակ հասցեատերը պետությունն է՝ հանրային իշխանություն կրող մարմինները, այսինքն հանրային իշխանությունը միշտ կաշկանդված է հիմնական իրավունքներով (Pieroth, Bodo/Schlink, Bernhard: Grundrechte. Staatsrecht II, 26. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2010.):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածը սահմանում է խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության կապակցությամբ դատալսումների կարգը, որը հիմնված է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների վրա։
Նշված հոդվածի 5-րդ մասում ասվում է հետևյալը. «5. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին առաջինը բացատրություն է տալիս մեղադրանքի կողմը, ապա՝ պաշտպանության կողմը։ Բացատրություն ներկայացնող կողմին հարցեր տալու իրավունք ունի հակառակ կողմը, ինչպես նաև դատավորը։»:
Ինչպես դիտվում է քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի   5-րդ մասով նախատեսված իրավակարգավորումից, խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանության և մեղադրանքի կողմերը ունեն միմյանց հարցեր տալու իրավունք: Ներկայացված դեպքում մի կողմից հարցեր տալու իրավունք ունի վարույթի մասնավոր մասնակիցը, օրինակ՝ մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, մյուս կողմից՝ հանրային մասնակիցը՝ քննիչը, դատախազը: Վերոգրյալից հետևում է, որ վարույթի մասնավոր մասնակցի՝ հարցեր տալու իրավունքին ի պատասխան ծագում է դրանց պատասխանելու վարույթի հանրային մասնակցի պարտականությունը: 
Օրենսդիրը քրեական դատավարության մրցակցող կողմերին դիտարկում է հավասար կարգավիճակում, նրանց համար ապահովում է հավասար «զենքեր» և հնարավորություններ: Ընդ որում այդ հավասարությունը կառուցված ու հավասարակշռված է՝ հաշվի առնելով «մեղադրյալի լռելու իրավունքը»: Հետևաբար Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննարկման ժամանակ վարույթի հանրային մասնակցի՝ հարցեր տալու իրավունքին պատասխանելու պարտականությունը որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել մեղադրյալի՝ «լռելու իրավունքի» իրացման հանգամանքով և այդ իրավունքից օգտվելը քննիչի կամ դատախազի կողմից չի կարող ներկայացվել որպես պաշտպանության կողմի հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառաբանություն կամ հիմնավորում: Մեղադրանքի կողմը պարտավոր է պատասխանել պաշտպանության կողմի հարցերին նաև այն պարզ պատճառով, որ քրեական դատավարության օրենսդրությունը վարույթի մասնավոր մասնակցին օժտել է նման սուբյեկտիվ իրավունքով, որի ապահովման պոզիտիվ պարտականությունը կրում է պետությունը՝ քրեական դատավարության դեպքում՝  ի դեմս քննիչի և կամ դատախազի: 
Վերոգրյալի համատեքստում օբյեկտիվորեն ծագում է այն հարցը, թե ինչպե՞ս պետք է վարվի դատարանը, եթե մեղադրանքի կողմը կամայականորեն հրաժարվի պատասխանել պաշտպանության կողմի հարցերին: Ի՞նչ հետևանք պետք է ունենա նման իրավիճակը, եթե բացակայում են հարցեր տալու իրավունքի չարաշահման հատկանիշները կամ տրված հարցերը վերաբերելի չեն քննության առարկային: Մեր կարծիքով նման իրավիճակներում դատարանը պետք է արձանագրի, որ մեղադրանքի կողմը խախտել է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները, ինչը որպես հետևանք կարող է հանգեցնել նաև ներկայացված միջնորդության մերժման՝ կախված խախտման բնույթից և ապացուցման առարկայի վրա ազդեցության աստիճանից:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)