«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Պատմական

ՆԻԿՈԼԸ Նի­կոլ չի լի­նի, ե­թե ա­մեն օր չզար­մաց­նի իր տա­րօ­րի­նակ մտքե­րով: Վեր­ջերս նա ո­րո­շեց, որ բու­հե­րի շեն­քե­րը, ո­րոնք նա ան­վա­նեց «նախ­կին շեն­քեր», պետք է հանձ­նել վար­ձա­կա­լութ­յան, իսկ դրա­նից ստա­ցած «ամ­բողջ ե­կա­մուտն ուղ­ղել Ա­կա­դե­միա­կան քա­ղա­քի ֆի­նան­սա­վոր­մա­նը»: Ս­տաց­վում է, որ բու­հե­րի շեն­քե­րը վար­ձա­կա­լութ­յան տա­լու պա­հից մին­չեւ Ե­րե­ւա­նի ծայ­րա­մա­սում «Ա­կա­դե­միա­կան քա­ղաք» կա­ռու­ցե­լը, մի քա­նի տա­րի հայ ու­սա­նո­ղութ­յու­նը դա­սե­րը ան­ցկաց­նե­լու է ան­հայտ վայ­րե­րում կամ էլ ընդ­հան­րա­պես դա­սի չի գնա­լու: Զար­մա­նա­լի է, Նի­կո­լին ի՞նչն էր ա­վե­լի շատ անհ­րա­ժեշտ` բու­հե­րի շեն­քե­րի վա­ճառ­քը եւ դրա­նից գո­յա­ցած փո­ղե­րը, թե՞ Հա­յաս­տա­նում բարձ­րա­գույն կրթութ­յու­նը վեր­ջա­պես ոչն­չաց­նե­լը: Թեեւ, Նի­կո­լի տե­սա­կե­տից բարձ­րա­գույն կրթութ­յու­նը ա­վե­լորդ է, չէ՞ որ նա ա­ռանց բարձ­րա­գույն կրթութ­յան զար­մա­նա­լիո­րեն դար­ձավ վար­չա­պետ:

­Զար­մա­նա­լի է ՔՊ-ա­կան­նե­րի ան­վերջ սե­րն ու նվի­րու­մը Թուր­քիա­յի հան­դեպ: Այս­պես, ՔՊ-շկա պատ­գա­մա­վոր ԱՐՈՒՍ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ հայ­տա­րա­րել է, որ լավ կլի­նի, որ Թուր­քիան ա­վե­լաց­նի իր ներ­կա­յութ­յու­նը Անդր­կով­կա­սում ու մասն­ակցութ­յու­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին: Այ­սինքն` սույն Ա­րու­սը ե­րա­զում է, որ­պես­զի Հա­յաս­տա­նը դառ­նա Թուր­քիա­յի վի­լա­յեթ, ինքն էլ հույս ու­նի այդ վի­լա­յե­թում լի­նել վե­զիր-նա­զիր: Սա­կայն զար­մա­նա­լիո­րեն զուր են նման ե­րա­զանք­նե­րը: Թուր­քե­րը նույն­պես ար­հա­մարհան­քով են վե­րա­բեր­վում ի­րենց ազ­գին դա­վա­ճա­նած­նե­րին, ա­ռա­վել եւս, ե­թե դրանք հայ են:

­Մենք մնա­ցել ենք զար­մա­ցած ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻՑ, ո­րը ո­րո­շել է Ֆ­րան­սիա­յի ազ­գա­յին հե­րոս, հա­կա­ֆա­շիստ Մի­սաք Մա­նուշ­յա­նին վե­րա­հու­ղար­կա­վո­րել «Պեր Լա­շեզ» պան­թեո­նում: Ի­հար­կե, ող­ջու­նե­լի նա­խա­ձեռ­նութ­յուն է, սա­կայն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, զար­մա­նա­լի, որ աշ­խար­հի այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում Մակ­րո­նի մտքով ան­ցավ այդ­պի­սի ա­րա­րո­ղութ­յուն անց­կաց­նե­լ: Ա­ռա­վել եւս, որ Ար­ցա­խում օ­կու­պա­ցիա­յի տակ են մնա­ցել եւ պղծվում են գեր­մա­նա­կան նա­ցիզ­մի դեմ պայ­քա­րած մար­տիկ­նե­րի հար­յու­րա­վոր հու­շար­ձան­ներ, իսկ Մակ­րո­նը մա­տը մա­տին չի խփում, որ­պես­զի կան­խի այդ ըն­թաց­քը: Այս­տեղ զար­մա­նա­լի է նաեւ, որ հա­կա­հիտ­լեր­յան շարժ­ման մար­տի­կի վե­րա­հու­ղար­կա­վոր­ման ա­րա­րո­ղութ­յա­նը հրա­վիր­վել է Նի­կո­լը, ո­րի պա­պի մաս­նակ­ցութ­յու­նը Մեծ հայ­րե­նա­կա­նին այդ­պես էլ վերջ­նա­կան պարզ չդար­ձավ: Ըստ ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րի` Նի­կո­լի պա­պը գե­րե­վար­վե­լուց հե­տո ան­ցել էր գեր­մա­նա­ցի­նե­րի կող­մը: Նի­կո­լի շրջա­պա­տից դա փոր­ձում էին հեր­քել, սա­կայն ոչ հա­մո­զիչ: Մի խոս­քով, զար­մա­նա­լի է, ինչ զգա­ցու­մով է Նի­կո­լը մաս­նա­ցել այդ ա­րա­րո­ղութ­յա­նը:

­Մեզ զար­մաց­րեց նաեւ Գեր­մա­նիա­յի կանց­լեր ՕԼԱՖ ՇՈԼՑԸ, ո­րը Ա­լիե­ւի ու Նի­կո­լի հան­դիպ­ման արդ­յունք­նե­րով գրեց . «Լավ է, որ եր­կու կող­մերն էլ պայ­մա­նա­վոր­վե­ցին հար­ցե­րը լու­ծել ա­ռանց նոր բռնութ­յուն­նե­րի»: Զար­մա­նա­լի է, իսկ ի՞նչ է ա­րել Շոլ­ցը «հին» բռնութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում, ի՞նչ է ա­րել Գեր­մա­նիան, որ­պես­զի կան­խի Ար­ցա­խի օ­կու­պա­ցիան եւ ար­ցախ­ցի­նե­րի բռնա­գաղ­թը: Կամ էլ արդ­յո՞ք Շոլ­ցը տեղ­յակ չէ, որ 25 տա­րի շա­րու­նակ Ադր­բե­ջա­նը Մինս­կի խմբին խոս­տա­նում էր ար­ցախ­յան հար­ցին մո­տե­նալ «ա­ռանց նոր բռնութ­յուն­նե­րի»: Սա­կայն ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում իր այդ խոս­տում­նե­րը դրժեց: Մի խոս­քով, Շոլ­ցի եր­կե­րե­սա­նիութ­յու­նը ոչ միայն զար­մաց­նում է, այ­լեւ` ապ­շեց­նում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան