Հակաեկեղեցական ակցիան տեղի ունեցավ լուռ ու հազիվ 10 հոգով, բայց Ավինյանի բարձր հովանու ներքո

Ներքաղաքական

Այն, ինչ հնարավոր եղավ կանխել Էջմիածին քաղաքում՝ հանրային ճնշմամբ, ընդդիմադիր ավագանու հստակ դիրքորոշմամբ եւ քաղաքապետարանի «զադնի» դնելու արդյունքում, տեղի ունեցավ Երեւանում՝ տեղի ավագանու հենց քթի տակ:

Պարզվում է՝ հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը դեռեւս փետրվարի 16-ին իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ փետրվարի 24-ին՝ ժ.14.00-20.00-ն, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում հավաք է անցկացնելու: Այն ընդունվել է ի գիտություն եւ հանրահավաքն էլ արտոնվել: Սա, իհարկե, կարող էր սպրդել շարքային երեւանցու աչքից, իսկ թե ո՞ւր են նայում Երեւանի ավագանում նստած իրենց ընդդիմադիր համարողները, առնվազն հարցեր է ծագում:

Ինչեւէ, վերադառնանք հակաեկեղեցականների անփառունակ հանրահավաքին: Նախ ուշագրավ է, որ Ա. կամ Թ. Դովլաթյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ ներկայանալով, իբրեւ Հայաստանյայց թեմի Հայ Առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր: Այսինքն՝ մեր մայրաքաղաքն այն կարգի որբի գլուխ է դարձել, որ եթե անգամ ինքնակոչ մեկը դիմեր քաղաքապետարանին եւ ասեր, որ ինքը ձեռնադրված Հռոմի պապն է, էլի կթույլատրվեր նրան՝ սրտի ուզած հավաքն անել: Այդուհանդերձ, հատկանշական է, որ թեպետ Դովլաթյանը դիմել էր 100 հոգանոց ու 4 կարգադրիչով հավաք անցկացնելու համար, բայց հազիվ 10 հոգու ներկայություն էր ապահովել: Իսկ իրենից առաջ դեպքի վայրում ցցել էին մեծ դինամիկներ: Ի պատիվ ոստիկանության՝ այդ դինամիկներն, իհարկե, հեռացվեցին, քանի որ իրազեկման մեջ նշված էր միայն, որ պետք է լինի «բլութութ բարձրախոս»: Իսկ ելույթներ չեղան ընդհանրապես՝ ո՞ւմ համար, եթե կողմնակիցներ չկային, միայն ոստիկաններն էին եւ մի քանի մարդ, ովքեր ուղղակի սպասում էին, որ բերանները բացեն եւ այն ունենար իրենց համար ծանր հետեւանքներ: Այսպիսով՝ դեռ նախանշված ժամը չլրացած՝ հակաեկեղեցականները քոռ ու փոշման հեռացան:

Իսկ ո՞ւր էին Հայ Առաքելական եկեղեցու աջակիցները, վերջապես՝ ընդդիմությունը.... Ըըըըըը.... նրանք Մայր Աթոռում էին՝ արձանագրելու, որ պաշտպանեցին եկեղեցուն, բայց ումի՞ց, այդպես էլ ոմանք նույնիսկ չիմացան: Եվ միայն քաղաքացի ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆՆ էր, որ Դովլաթյանի հենց երեսին շխկացրեց, որ նա զբաղված է զրպարտությամբ եւ նաեւ հերթով պայթեցրեց այդ անձի բոլոր ստերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը