«Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ, առաջին հերթին բուժում կստանամ». Հռիփսիմե Խուրշուդյան

Սպորտ

Հայաստանի Ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն, փետրվարի 22-ին վերադարձել են Բուլղարիայից։ Եվրոպայի առաջնությունից մեդալների հարուստ ավարով վերադարձած ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով են դիմավորել մարզաշխարհի ներկայացուցիչներն ու մարզասերները։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 26 մեդալ, 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե /առանձին վարժությունների մեդալները ներառյալ /։ Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում լավագույնն է։ Տղամարդկանց թիմային պայքարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած ընտրանին երկրորդն է, զիջելով միայն Բուլղարիային։ Ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, որը հրում վարժության վերջին մոտեցումից հետո հանել էր մարզակոշիկները, արտասվել ու ակնարկել է կարիերան ավարտելու մասին։

Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում ՀՌԻՓՍԻՄԵՆ նշել է, որ կարիերան ավարտելու վերաբերյալ որոշումը կկայացնի մարզչական խորհրդի հետ։

«Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ։ Առաջին հերթին բուժում կստանամ։ Դեկտեմբերին կայանալու է Աշխարհի առաջնությունը, եթե տեսնենք, կարող եմ այդ ժամանակ մեդալի հավակնել, ապա կմասնակցեմ նաև Աշխարհի առաջնությանը։ Երբ հանեցի մարզակոշիկներս, կարծում էի չեմ կարողացել մեդալ ապահովել։ Մարզիչս չհասցրեց ասել, որ բրոնզե մեդալ եմ նվաճել։ Սիրտս թողել եմ հարթակում։ Տեսնենք, ինչ կլինի հետագայում։ Գոհ եմ այն արդյունքներից, որոնք գրանցեցի այս տարիքում, երկու բալիկներից հետո մեծ սպորտ վերադառնալով։ Խոստացել էի կրկին բարձրացնել մեր եռագույնը, ուրախ եմ, որ կարողացա պահել խոստումս։ Ինձ համար դա հերոսություն էր»։ Հավելենք, որ Եվրոպայի չեմպիոններ են դարձել ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 55 կգ, ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ 67 կգ, ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԸ 96 կգ և ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ 109+կգ ։ Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը 96կգ, Սամվել Գասպարյանը 102կգ և Սիմոն Մարտիրոսյանը 109+կգ ։Երկամարտի արդյունքներով ԵԱ-ի պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Ռաֆիկ Հարությունյանը 81կգ, Գարիկ Կարապետյանը 102 կգ և կանանց հավաքականի առաջատար Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ ։ Հայաստանի հավաքականները ԵԱ-ին մասնակցել են Փաշիկ Ալավերդյանի ու Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում