Կարևոր չի, մրցակիցս թուրք է, թե այլ ազգի. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ

Սպորտ

Վերջերս Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկած ընտրանին 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալ է նվաճել։ Եվրոպայի չեմպիոններ են դարձել ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ /77կգ /և ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ /97կգ /։Ամոյանը հռչակվել է Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Ալեքսանյանը 7-ակի ։Իսկ բրոնզե մեդալը առաջին անգամ մեծահասակների պայքարին մասնակցած ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ /55կգ/ հաշվին է։

Անվանի ըմբշամարտիկ, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

«Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել։ Բոլորը պատրաստվում են քո դեմ, երբ դու չեմպիոն ես։ Մի լավ խոսք կա, ասում են չեմպիոն դառնալը բարդ է, տիտղոս պահպանելը ավելի դժվար։ Այս առումով, իսկապես բարդ տրվեց երրորդ չեմպիոնությունը, համեմատած նախորդ Եվրոպայի առաջնությունների։ Մարզիչներիս շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել ու հաղթող ճանաչվել։ Բոլոր հակառակորդներիս դեմ նույն տրամադրությամբ եմ պատրաստվում մեկ նպատակով, որ դուրս գամ գորգ միայն հաղթանակի համար։ Ազգությամբ թուրք Էմրե Բաշարն էլ բացառություն չի այս առումով, և կարևոր չի, մրցակիցս թուրք է, թե այլ ազգի։ Ուղղակի նրա հետ գոտեմարտերս ավելի լավ են ստացվում։ Այս եզրափակիչն էլ ավելի հաճելի ստացվեց։ Առջևում Օլիմպիական խաղերն են։ Մեր քաշային կարգում Օլիմպիական խաղերին մասնակցելու է 16 ըմբիշ։ Այդ 16-ն էլ ինձ համար լուրջ մրցակիցներ են։ Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ վերադառնամ ոսկե մեդալով։ Եվրոպայի առաջնությունն այս տարվա առաջին մրցաշարն էր, հաղթանակով մեկնարկեցի։ Այս ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց, որպեսզի կարողանամ ավելի լավ առաջ շարժվել։ Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Զգացողություններս աննկարագրելի են։ Երրորդ հաղթանակը, իսկապես ուրիշ էր ինձ համար։ Երբ առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն, մեծ զգացողություններ ունեի, երկրորդ անգամ ևս։ Այս հաղթանակը ինձ ավելի բարդ տրվեց»։

- Շնորհակալություն, Մալխաս, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում