Խեղաթյուրել եւ չբարձրաձայնել, որ Միսաք Մանուշյանը Խորհրդային Միության՝ մասնավորապես Խորհրդային Հայաստանի կողմնակից էր, անբարոյականություն է. ՀԿԿ

Ներքաղաքական
«Փետրվարի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ իր պատմության մեջ թերեւս աննախադեպ իրադարձություն։ Փարիզի պանթեոնում վերահուղարկավորեցին Միսաք եւ Մելինե Մանուշյանների աճյունները։
 
Միսաք Մանուշյանը հակաֆաշիստական դիմադրության մարտիկ էր, հետմահու արժանացել է Ֆրանսիայի ազգային հերոսի կոչման։ Ֆրանսիական իշխանությունները թերեւս ցուցաբերելով լրջություն եւ շրջահայացություն՝ չխուսաբեցին բարձրաձայնել այն ակնառու փաստը, որ Միսաք Մանուշյանը կոմունիստ էր, Ֆրանսիական Կոմունիստական կուսակցության անդամ։ Իսկ հայկաան կողմը, որքան էլ, որ զարմանալի չթվա, շրջանցեց Մանուշյանի կենսագրության այդ հատվածը։ Հեռու չէ այն օրը, երբ հայ տկարամիտ պատմաբանների եւ կուրացած ազգայնականների ջանքերով՝ Միսաք Մանուշյանին կարող են կանգնեցնել Գարեգին Տեր-Հարությունյանի եւ Դրաստամատ Կանայանի հետ նույն հարթության վրա։
 
Խեղաթյուրել եւ չբարձրաձայնել այն փաստը, որ Միսաք Մանուշյանը ինտերնացիոնալիտ մարտիկ էր, կոմունիստ, Խորհրդային Միության՝ մասնավորապես Խորհրդային Հայաստանի կողմնակից, տոգորված Մարքս-լենինյան գաղափարներով, պարզապես անբարոյականություն է։
 
Պատմական խեղաթյուրման մի օր էլ համարվում է, այսպես կոչած, փետրվարյան «ապստամբության», բայց իրականում ավանտյուրայի ու դավադրության օրը։
Հասարակական կյանքի յուրաքանչյուր շրջան իր տրամադրությունն ունի։ Վերջին երեսուն տարիների քաղաքական ռեակցիան Հայաստանում առաջ բերեց հասարակական հոռետեսություն, որին հաջորդեց հասարակական մտքի թուլությունն, կամքի կրավորականությունն ու ազգային սնապարծությունը։
 
Պարոնայք չարչի «մտավորականներ», ձեր նեղանձնական շահերից եւ երեսուն արծաթ ստանալու մոլուցքից ելնելով, ժողովրդին մի դարձրեք ձեր դավադրության զոհը։ Ձեր տգիտության ու երկերեսանիության միջոցով մի քայքայեք հանրային ընկալման մարտկոցները։ Ոչ ոք չունի դրա իրավունքը։ Չի կարելի կեղծել եւ աղավաղել պատմությունը, որովհետեւ այն ժամանակ առ ժամանակ կրկնվելու հատկություն ունի», - ասված է Հայաստանի Կոմունիստական կուսակցության հրապարակած հայտարարության մեջ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում