Մոսկվան պատրաստվում է մեծ հարձակման, եւ ոչ միայն Ուկրաինայում

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նի շուրջ ծա­վալ­վող ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=277013&l=am)՝ նոր ազ­դակ­ներ ստաց­վե­ցին նաեւ Մոսկ­վա­յից: Դ­րանք, ճիշտ է, ա­նուղ­ղա­կիո­րեն են մեզ վե­րա­բե­րում, բայց միայն ար­տա­քին տես­քից դա­տե­լով:

Այս­պես, ՌԴ նախ­կին նա­խա­գահ, Անվ­տան­գութ­յան խորհր­դի նա­խա­գահ Դ­միտ­րի Մեդ­վե­դեւը, ում վրա, այն տպա­վո­րութ­յունն է, որ դրված է ռու­սա­կան կոշտ քա­ղա­քա­կան նյո­ւանս­նե­րը հրա­պա­րա­կավ հնչեց­նե­լու ֆունկ­ցիա, մի քա­նի ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ: Նախ, որ Ռու­սաս­տա­նը մտա­ծում է իր շուրջ անվ­տան­գութ­յան ռեալ գո­տի ստեղ­ծե­լու մա­սին: Ճիշտ է, հիմ­նա­կան շեշ­տը նա դրեց նախ՝ Ռու­սաս­տա­նի հյու­սի­սա­յին հատ­վա­ծի վրա, ա­պա՝ Ուկ­րաի­նա­յի, սա­կայն տո­ղա­տա­կե­րից զգաց­վում էր, որ ընդ­հա­նուր ծրագ­րե­րը վե­րա­բե­րում են ՌԴ-ի հիմ­նա­կան վտան­գա­վոր ուղ­ղութ­յուն­նե­րում նման գո­տի ու­նե­նա­լուն, եւ որ Հա­րա­վա­յին Կով­կասն էլ է այդ­պի­սին, հաս­կա­նա­լի է:

­Բուն ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, ըստ Մեդ­վե­դեւի՝ պետք է հաս­նել Կիեւ. «Կ­լի­նի՞ Կիեւը։ Ա­յո, հա­վա­նա­բար դա պետք է լի­նի Կիեւը»: Ա­պա նաեւ. «Օ­դե­սա, ա­րի´ տուն: Մենք Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նում եր­կար ենք սպա­սել Օ­դե­սա­յին»: Իսկ Ա­րեւ­մուտ­քի խառն­վե­լը, ըստ Մեդ­վե­դեւի, կնշա­նա­կի Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ, ո­րին Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է գնալ:

Ընդ ո­րում, որ սրանք մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն­ներ չեն, գա­լիս է նաեւ հու­շե­լու այն աղ­մու­կը, որն այս պա­հին առ­կա է ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նա­յում եւ փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում: «Շոկ, զայ­րույթ եւ պա­տե­րազ­մից հոգ­նա­ծութ­յուն»,- այս­պես է The Guardian-ը գնա­հա­տում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ներ­կա վի­ճա­կը՝ խո­սե­լով ուկ­րաի­նա­կան բա­նա­կում եւ երկ­րի ներ­սում ա­ռա­ջա­ցած խու­ճա­պա­յին տրա­մադ­րութ­յուն­նե­րի մա­սին: The New York Times-ի գնա­հատ­մամբ, ուկ­րաի­նա­կան բա­նա­կում բա­րո­յա­կա­նութ­յան տո­տալ ան­կում է՝ կռվե­լու շար­ժա­ռիթ­նե­րի զրո­յաց­ման անկ­ման ֆո­նին: Նույն թե­ման զար­գաց­նե­լով, CNN-ը նաեւ պնդում է, թե Ռու­սաս­տա­նը հսկա­յա­կան զոր­քեր է կու­տա­կում ճա­կա­տա­յին գծի մոտ, եւ այս­պես շա­րու­նակ: Հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րից, ԿՀՎ Լա­րի Ջոն­սոնն է պնդում, թե. «Ուկ­րաի­նա­կան զին­ված ու­ժե­րը խու­ճա­պի մեջ են եւ լիո­վին ի վի­ճա­կի չեն դի­մա­կա­յել ռու­սա­կան բա­նա­կի ա­րագ ա­ռաջ­խա­ղաց­մա­նը ողջ ճա­կա­տա­յին գծով: Ուկ­րաի­նան նույ­նիսկ չգի­տի, թե որ­տե­ղից է լի­նե­լու հա­ջորդ հար­վա­ծը»: ԱՄՆ բա­նա­կի պաշ­տո­նա­թող փոխգն­դա­պետ Դե­նիել Դեւի­սի խոս­քով՝ «Ուկ­րաի­նա­կան ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րութ­յու­նը կորց­րել է վե­րահս­կո­ղութ­յու­նը իր զոր­քե­րի նկատ­մամբ»: Նաեւ, որ՝ «Հա­ջորդ փուլն ա­վե­լի բարդ է լի­նե­լու»:

­Մին­չեւ իսկ Զե­լենս­կին էր օ­րերս հայ­տա­րա­րել Խար­կո­վի ուղ­ղութ­յամբ ծայ­րա­հեղ ծանր ի­րա­վի­ճա­կի մա­սին. «Ես վե­րա­դառ­նում եմ Խար­կո­վի շրջա­նի դիր­քե­րից: Ա­ռաջ­նագ­ծում ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ ծանր է մի քա­նի հատ­ված­նե­րում, հատ­կա­պես, որ­տեղ ռու­սա­կան զին­ված ու­ժե­րը կենտ­րո­նաց­րել են ի­րենց ռե­զերվ­նե­րի մեծ մա­սը»: Նույն մեծ ռե­զերվ­նե­րի թեզն ա­ռաջ է տա­րել ուկ­րաի­նա­կան հե­տա­խու­զութ­յան գլխա­վոր վար­չութ­յան պե­տի տե­ղա­կալ Ս­կի­բից­կին՝ պնդե­լով, թե ռուս­նե­րը Ուկ­րաի­նա­յի հետ սահ­մա­նի եր­կայն­քով (խոսքն այն սահ­ման­նե­րի մա­սին է, ո­րոնք պա­տե­րազ­մի ըն­թաց­քում դեռ չեն փոխ­վել, մաս­նա­վո­րա­պես՝ Խար­կո­վի ուղ­ղութ­յան) տե­ղա­կա­յել են «Իս­կան­դեր» հա­մա­լի­րի 48 ար­ձակ­ման կա­յան՝ ընդ­հա­նուր 96 հրթիռ մեկ հա­մա­զար­կով: Ս­րա­նից զատ, նաեւ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը հաս­տա­տե­ցին, որ Ռու­սաս­տա­նին է փո­խանց­վել փոքր՝ մին­չեւ 700 կմ հե­ռա­հա­րութ­յան բա­լիս­տիկ հրթիռ­նե­րի մեծ խմբա­քա­նակ:

Այս ա­մե­նը, թե­րեւս, ակ­նար­կում է այն մա­սին, որ ռուս­նե­րը պատ­րաստ­վում են մեծ հար­ձակ­ման, ո­րի նպա­տա­կը Օ­դե­սա-­Կիեւ բնա­գիծն է: Բայց ե­թե վերջ­նա­կան նպա­տակն ընդ­հա­նուր անվ­տան­գութ­յան գո­տին է, ա­պա են­թադ­րե­լի է, որ այդ հար­ձա­կու­մը, թե­րեւս ար­դեն ոչ ռազ­մա­կան տես­քով, կըն­թա­նա նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ:

Իսկ ե­թե Ա­րեւ­մուտ­քում մտա­ծում են, որ կկա­րո­ղա­նան դա կան­խել Նի­կո­լին խա­ղար­կե­լով, դա ար­դեն ռեալ չէ եւ խո­սում է դիր­քե­րի եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի թու­լութ­յան մա­սին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277014&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը