ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Սպորտ

Ըմբշամարտի ու ծանրամարտի Եվրոպայի առաջնություններից մեր մարզիկները հայրենիք վերադարձան մեդալների հարուստ ավարով, գրանցելով աննախադեպ նվաճումներ ուրախացնելով բոլորիս, քանի որ նման գեղեցիկ հաղթանակների կարիքը իսկապես շատ ունենք այս ծանր ժամանակաշրջանում։ Շատերը վայելեցին Հին աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու բերկրանքը, ոմանք էլ կանգնեցին պատվո հարթակի երկրորդ ու երրորդ աստիճաններին։

Բուխարեստում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը,իր փառահեղ հաղթանակով, չեմպիոնի տիտղոսը 7֊րդ անգամ նվաճեց Գյումրեցի լեգենդար մարզիկ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, իսկ Եվրոպայի եռակի չեմպիոնի տիտղոսը նվաճեց մեր մյուս անվանի ըմբիշ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ, իսկ ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով մեծահասակների կազմում առաջին անգամ էր մասնակցում բրոնզե մեդալ նվաճեց։

Ազատ ոճի ըմբիշները ևս փայլուն հանդես եկան, անվանի ըմբիշ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նա ցնցել էր բոլորիս իր անցկացրած գոտեմարտերով, բոլորին հաղթեց բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով։Նա դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն, իսկ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ առաջին անգամ կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի բաղձալի տիտղոսը ու իր հաղթանակը նվիրեց Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմում հերոսաբար զոհված ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ պայծառ հիշատակին։ Հայաստան հասնելուն պես, Արմանը շտապեց հերոս եղբոր հուշարձանին ու իր դափնեպսակը խոնարհեց։

«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով են դիմավորել մեր չեմպիոններին ու մեդալակիրներ ին։ Ազատ ոճի ըմբիշներից, բրոնզե մեդալի արժանացավ ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ։ Իսկ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ևս փայլուն հանդես եկան մեր մարզիկները։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Գյումրեցիներ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԸ 96կգ, ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 55 կգ, ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ գերծանր քաշային 109+կգ, և Վեդիից ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ։ Արծաթե մեդալ նվաճեցին ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ և ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։ Բրոնզե մեդալի արժանացան ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ և ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ։ Հռիփսիմեն, չգիտենալով, որ բրոնզե մեդալի է արժանացել, հրում վարժության ավարտին հանեց իր մարզակոշիկները, դա նշան էր մարզական կարիերան ավարտելու մասին ու արտասվեց, հուզելով բոլորիս ։Սակայն, նա անակնկալի եկավ, երբ իմացավ բրոնզե մեդալի արժանանալու մասին։ Հայաստան վերադառնալու ժամանակ, նա արդեն նշեց, որ դա վերջնական չէ ու շատ հնարավոր է, որ չավարտի իր մարզական կարիերան ու վնասվածքները բուժելուց, մարզիչների հետ խորհրդակցելուց հետո մասնակցի նաև դեկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը։

Մեր մարմնամարզիկները ևս հաջող են հանդես եկել, Կահիրեյում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությանը անվանի մարմնամարզիկ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ նվաճել է ոսկե մեդալ, իսկ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ արծաթե մեդալի է արժանացել։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի Եվրոպայի առաջնությանը աննախադեպ նվաճում ենք գրանցել, ԳՈՌ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ դարձել է Եվրոպայի չեմպիոն, սա ևս պատմական հաղթանակ էր, երբևէ այս մարզաձևից չէինք ունեցել նման հաղթանակ։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մարզիչներին մաղթում նորանոր հաղթանակներ արդեն ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ։ Մեր մարզիկները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ազգը ուժեղ է, անկոտրում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում