Այս ահաբեկչական ակտը վկայությունն է այն բանի, որ լրագրող Մարտիկը հաղթանակած է միշտ. այս գրոհի ետեւում կան պատվիրատուներ. ՀՀ առաջին ՄԻՊ

Թեմա

«Իրավունք»-ը գրել է, որ տեւական ժամանակ է ինչ մեր գործընկեր, հանրության լայն շրջանակներին հայտնի, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանի նկատմամբ որոշ հրեշավոր ու անառակաբարո զանգվածներ համացանցային արշավ են սկսել՝ չխորշելով անգամ ապօրինաբար տարածելու հայտնի լրագրողի լուսանկարները,զուգահեռաբար տարածելով լկտի, զրպարտիչ հերյուրանքներ ու անգամ սպառնալիքներ, հնչեցնելով ընդհուպ սպանության կոչեր: Զազրելին այն է, որ այդ էջերը շարունակում են ապօրիանաբար օգտագործել մեր գործընկերոջ լուսանկարները, տարածելով զրպարտիչ, սուտ եւ կեղծ տեղեկություններ, ատելության քարոզ տարածելով Գայանե Զարգարյանի դեմ՝ նպատակ ունենալով ֆիզիկական հաշվեհարդարի ֆրոնտ բացել մեր գործընկերոջ նկատմամբ: Այս աննախադեպ գրոհի, այլեւս սպանության կոչեր հնչեցնող բանդայի գործունեության հետ կապված «Իրավունք»-ի հետ զրույցում ահակաբեկչական նշանակության այս արշավը նախ դատապարտեց ՀՀ առաջին ՄԻՊ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, ապա նկատեց.

-Նախ ասեմ, որ ես Գայանե Զարգարյանին ճանաչում եմ երկար տարիներ որպես պարկեշտ, հայրենասեր, պրոֆեսիոնալ լրագրողի, ով միշտ պահում է էթիկայի նորմերը: Հիմա այն ինչ կատարվում է լրագրողի շուրջ՝ չեն տեղավորվում եւ ոչ մի էթիկայի նորմերի մեջ, դրանք Քր. օրենսգրքով պատժելի արարքներ են: Այստեղ խոսքը գնում է հրապարակային սպառնալիքների մասին` կյանքին վնասելու աստիճան, իսկ այդ պատվիրատուններին, (քանի որ նման գործընթացները մենք գիտենք, որ ունեն հստակ պատվիրատուններ-Լ. Ա.), պետք է փնտրել բարձր մակարդակներում, քանի որ նման հանցավոր արարքները իրականացվում իրենց մանկլավիկների կողմից: Տեսեք, թե ինչ աստիճան է իջել երկրի պատիվն ու արժանապատվությունը, որ նմանատիպ արարքները մնում են անպատիժ: Այստեղ խնդիրը գլոբալ է, սա միայն թե Գայանե Զարգարյանի խնդիրը չէ, որին ես ճանաչել եմ տարիներ շարունակ ու պարծեցել ու պարծենում եմ, որ ունեցել եմ այդպիսի լրագրող իմ բարեկամների շրջապատում: Այստեղ խնդիրն այն է. ինչպես խանգարել ուժեղներին, իսկ այս դեպքում միանգամից ասեմ, որ չի ստացվելու. ես լավ եմ ճանաչում Գայանե Զարգարյանի Մարտիկ, չհանձնվող եւ կռվող տեսակը:

Նա հաղթող է դուրս գալու՝ վստահ եմ դրանում: Չնայած նա արդեն հաղթած է, ինչի վկայությունը այս բանդայի անկառավարելի պոռթկումն է, ու սրիկայության դրսեւորումը:

 

Սրբապիղծների զազրելի գործողությունների վկայություններից մեկը ստորեւ.

 

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը