Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»
Սպորտ
«Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ» տրանսֆերային ձմեռային պատուհանի ժամանակ։ Հրաժարման պատճառը եղել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունները։ Թեեւ թուրքական ակումբը ցանկություն է ունեցել իր ձախ պաշտպանի վաճառքից հետո հայազգի մարզիկի հետ պայմանագիր կնքելու, սակայն հարցը նույնիսկ բանակցություններին չի հասել։
24-ամյա Տիկնիզյանը հանդես է գալիս «Լոկոմոտիվում», սկսած 2021 թվականից։ Պաշտպանի ընթացիկ հաշվին կա 13 գոլ եւ 12 արդյունավետ փոխանցում 82 մրցելույթից։ Տիկնիզյանը գնահատվում է յոթ միլիոն եվրո։ Ավելի վաղ էլ «Զենիթն» էր փորձել վերսկսել բանակցությունները նրա հետ, սակայն վերջինս մերժել էր։
https://iravunk.com/sim/?p=276936&l=am/