Գայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս ահակաբեկչական գրոհը՝ կներառվի մեր կողմից պատրաստվող միջազգային զեկույցում.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Թեմա

Շուրջ մեկ ամիս է, ինչ տարբեր ՖԲ հարթակներից, ինչպես նաեւ «Տիկ-Տոկյան» անառակաբարո էջերից, մեր գործընկեր, Հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի դեմ, ով հանդիսանում է NewsMedia.am Լրատվական Գործակալության ղեկավարը սկսվել է բառիս բուն իմաստով ահաբեկչական գրոհ, որն ուղեկցվում է այլեւս կոնկրետ կոչերով.այն է «սպանել, կառափնարան տանել, հաշվեհարդար տեսնել» լրագրողի հետ, քանի որ ըստ այդ հանցագործ բանդայի մեր գործընկերը միջազգային նշանակության ագենտ է: Նշենք, որ այդ կոչերը , (որի սքրինները առկա են) բացահայտ կերպով արվում են արժեհամակարգ կոչված նախաձեռնության էջից, որի նախաձեռնության պաշտոնական հասցեատերը «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանն է: Ավելին, այդ էջերը շարունակում են ապօրիանաբար օգտագործել մեր գործընկերոջ լուսանկարները, տարածելով զրպարտիչ, սուտ եւ կեղծ տեղեկություններ, ատելության քարոզ տարածելով Գայանե Զարգարյանի դեմ՝նպատակ ունենալով ֆիզիկական հաշվեհարդարի ֆրոնտ բացել մեր Գործընկերոջ նկատմամբ: Այս աննախադեպ գրոհի, այլեւս սպանության կոչեր հնչեցնող բանդայի գործունեության հետ կապված, «Իրավունք»-ի հետ զրույցում ուշագրավ մեկնաբանություն տվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, նախ արձանագրելով.

- Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ տեղեկացրեցիք մեզ լրագրողի նկատմամբ իրականացվող նման արշավի մասին, որովհետեւ մենք դա գնահատում ենք որպես ճնշում լրագրողի նկատմամբ եւ առաջիկա մեր զեկույցում դա կներկայացվի եւ կհաշվառվի որպես ճնշում լրագրողի նկատմամբ: Մենք դատապարտում ենք ցանկացած նման երեւույթ եւ համարում ենք, որ լրագրողի դեմ իրականացվող արշավը պետք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանանա: Ցավոք վերջին շրջանում տարածված երեւույթ է, երբ որոշ լրատվամիջոցներ դիմում են իրավապահ մարմիններին, գործը հասնում է դատարան:

Ես կոչ կանեի, որպեսզի Գայանե Զարգարյանը նույնպես դիմի իրավապահներին եւ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք նաեւ իրավական խորհրդատվություն տրամադրել այդ գործընթացում եւ սատարել լրագրողին:

Ես մեր համերաշխությունն եմ հայտնում լրագրողին եւ կարծում եմ, որ եթե նույնիսկ նրա հրապարակումների մեջ ինչ-ինչ օգտատատեր կամ հրապարակման թիրախ հանդիսացած անձիք իրականությանը չհամապատասխանող բաներ են նկատել, ապա դրա համար գոյություն ունեն արտադատական մեխանիզմներ ի վերջո կան բարձր դատարաններ: Բայց հոգեբանական ճնշում գործադրելը, վիրավորելը, սպառնալը դրանք արդեն իսկ քրեորեն հետապնդելի գործողություններ են, որոնք պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեն:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը