«6 ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁԱ ՍՊՈՐՏ». K1-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ, ՆԱՐԵԿ ԱՌՈՒՍԽԱՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության Լայջանա քաղաքում կայացած պրոֆեսիոնալ K1-ի միջազգային մրցաշարի ժամանակ մեր երկիրը ներկայացրել են «Kostanyan Fight» մարզական ակումբի սաները նվաճելով 10 մեդալ ։Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել ոսկե մեդալակիր, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից /Շուշիի պաշտպանության թեժ մարտերին է մասնակցել որպես տանկիստ /ծնունդով Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից ՆԱՐԵԿ ԱՌՈՒՍԽԱՆՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Նարեկ, հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ ։Հանդես եկա 65 կգ քաշային կարգում։ Շուրջ 2,5 ամսում, նիհարեցի 22 կգ, որպեսզի կարողանամ մասնակցել իմ քաշային կարգում։ Հակառակորդս բավականին ուժեղ մարզիկ էր, իրանցի ։ Սա շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար, 6 տարի դադարից հետո, ես կրկին վերադարձա մեծ սպորտ։ Այս նվաճումը ինձ տվեց նոր մոտիվացիա, հիանալի զգացողություններ, մեծ ոգևորություն, որպեսզի հետագայում էլ ավելի մեծ նվաճումների հասնեմ, իմ նպատակին հասնեմ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեմ, հետո էլ UFC - վարկածով չեմպիոնի տիտղոսը։

- Նարեկ, երբ սկսեցիր զբաղվել սպորտով ։

-5 տարեկանից եմ սկսել պարապել, սկզբից կուդո, հետո քիքբռնցքամարտ ու խառը մենամարտեր, սրանք իմ տարերքն են։ Կուդոյի Հայաստանի քառակի չեմպիոն եմ, ինչպես նաև ուշու - սանդայի Հայաստանի եռակի չեմպիոն։ Սպորտը ինքնըստինքյան կյանք է, ու հրաշքներ լինում են կյանքում։ 6 տարի դադարից հետո ես կրկին որոշեցի վերադառնալ սպորտ, մեծ ռինգը ինձ ոգևորեց, չնայած ինքնավստահության պակաս կար։ Փետրվարի 17-18-ը, Երևանում կայացավ Գրեփլինգի Հայաստանի առաջնությունը, մասնակցեցի ու հաղթեցի ։ Նարեկի անձնական մարզիչը, «Kostanyan Fight» մարզական ակումբի ղեկավար, գլխավոր մարզիչ ԱՌՆՈԼԴ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց.

«Քանի որ մեր մարզական ակումբը Սյունիքի մարզի K1-ի ֆեդերացիան է ներկայացնում, մեզ էլ հրավիրեցին Իրանի Լայջանա քաղաքում մասնակցելու այս միջազգային մրցաշարին։ Մենք մասնակցում էինք 12 մարզիկներով, որից 10-ը մեդալակիր դարձան, ինչը փայլուն արդյունք եմ համարում։ Նարեկը ինձ մոտ պարապում է 5 տարեկանից ու շատ լավ մարզիկ է, շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Նա այժմ Երևանում մասնակցում է ուսումնամարզական հավաքների, որպեսզի մասնակցի փետրվարի 23-25-ին, Երևանում կայանալիք Խառը մենամարտերի «Mixfight» միջազգային մրցաշարին»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում