Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Metaratings.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ 24-ամյա ֆուտբոլիստն առաջարկը մերժել է Հայաստանի և Թուրքիայի լարված հարաբերությունների պատճառով:
Գործը պաշտոնական բանակցություններին չի հասել, սակայն «Գալաթասարայը» մեծ ցանկություն է ունեցել ձեռք բերել հայ ֆուտբոլիստին այն բանից հետո, երբ վաճառել է ձախ պաշտպանի տրանսֆերը:
https://iravunk.com/sim/?p=276874&l=am/