Մխիթարյանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել եվրագավաթներում
Սպորտ
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է եվրագավաթներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից, հայտնում է Transfermarkt-ը :
Մխիթարյանը նախօրեին մասնակցել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին (1-0) և 144-րդ հանդիպումն անցկացրել եվրագավաթներում։ Հայ կիսապաշտպանը այս ցուցանիշով առաջ անցավ Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկուն (143), որն այս ցանկում երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը (143):
https://iravunk.com/sim/?p=276873&l=am/