Հանրության ընկալումն է հավաստի, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի մասին զեկույցի հեղինակների

Թեմա

Հունվար ամսվա վերջին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շտապեց ասուլիսի ձեւաչափով «ավետել» այն մասին, թե Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի համատեքստում բարելավել է իր դիրքը։ Վերջինս ներկայացրեց տարբեր ցուցանիշներ, հաշվարկներ, համեմատականներ տարածաշրջանի այլ երկրների հետ՝ հիմնվելով իրենց իսկ կառույցի կողմից հրապարակված զեկույցի վրա, սակայն որքան էլ փորձ կատարվեց նախորդ տարվա կտրվածքով Հայաստանում կոռուպցիայի դեմ ընթացող պայքարը ներկայացնել դրական լույսի ներքո, անգամ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը չկարողացավ լռել, որ վերջին շրջանում պայքարի առաջընթացն իրականում կանգ է առել առաջին հերթին բարեփոխումների սահմանափակ ծավալների պատճառով՝ ի տարբերություն 2018թ.-ին հաջորդած երկու տարիների, երբ Հայաստանն ականատես եղավ «ժողովրդավարական եւ հակակոռուպցիոն զգալի բարեփոխումների». այս ձեւակերպումը վերցված է հենց Հոկտանյանի ասուլիսից, նույն ձեւակերպումը հնարավոր է տեսնել նաեւ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2023» հրապարակված զեկույցում։ Փաստացի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի զեկույցն արձանագրում է, որ Հայաստանի 2023թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսը 1 միավորով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին (100-միավորանոց համակարգում մեր երկիրն ունի 47 միավոր), ինչպես նաեւ 1 հորիզոնականով բարելավվել է Հայաստանի դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում (2023թ.-ին Հայաստանը 62-րդ տեղում է), սակայն թվային պատկերների առաջընթացներին զուգահեռ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի հետընթացի մասին, ինչն արդեն իսկ տարակուսանք եւ անվստահություն է առաջացնում հրապարակված զեկույցի հանդեպ։ Եթե զեկույցի տրամաբանությամբ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի ընկալման ասպարեզում, թեկուզ փոքր, բայց որոշակի առաջընթաց է գրանցվել, ապա ինչո՞ւ է հենց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» զեկույցում խոսվում այն մասին, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսի այս աճը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում, քանի որ ինդեքսի հաշվարկման համար կիրառվող վիճակագրական մեթոդներով ստացված բավական մեծ ստանդարտ սխալի պատճառով անցանկալի մեծ է ստացվել նաեւ վստահության միջակայքը:

Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը հաշվարկվել է որպես 6 արտաքին աղբյուրների տվյալներով հաշվարկված ենթաինդեքսների միջին թվաբանական։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի հաշվարկի համար կիրառված վեց ենթաինդեքսներից երկուսը աճել են։ Դրանցից առաջինը (Բերթելսմանի հիմնադրամի տրանսֆորմացիոն համաթիվը) նախորդ տարվա համեմատ աճել է 4 միավորով։ Այն հաշվարկվում է հետեւյալ երկու հարցերի վերաբերյալ փորձագետների գնահատականների միջինի հիման վրա. 1.Որքանո՞վ են պատասխանատվության ենթարկվում կամ պատժվում իրենց պաշտոնը չարաշահած պետական պաշտոնատար անձինք։

Aravot.am

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի