«Միասին»` կարգալույծ երբեմնի Տեր Ղազարի հե՞տ

Ներքաղաքական

Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Միասին» շարժման հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Թվում էր, թե քիչ է մնացել, որ ընդդիմությունը վերջապես միասին գործողություններ իրականացնի` օր առաջ մոտեցնելով Փաշինյանի հրաժարականը, բայց այն իրականացնելու համար «100 քայլի» փոխարեն ներկայացվեց «100 պատճառ` Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար»: Սակայն, հանրահավաքի մասնակիցների շարքերում ամենից շատ ոչ էլ այս հարցն էր հուզում, որքան այն, թե ինչ գործ ուներ հարթակում կարգալույծ հռչակված վաղեմի Տ. Ղազար քահանա Պետրոսյանը` նույն ինքը` Հայկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ` կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Ղազար քահանա Պետրոսյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Ղազար քահանայի կողմից հոգեւոր վերադաս իշխանության նկատմամբ դրսեւորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելը եւ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելը: Նա այդ օրվանից դասվում է աշխարհականների շարքին՝ Հայկ Պետրոսյան ավազանի անունով, մինչդեռ հանրահավաքին եկել էր եւ հարթակում կանգնել ֆեյք հոգեւորականի հանդերձանքով:

Իհարկե, միասնականության հարցում դժվար թե կարողանար օգնել կարգալույծ հոգեւորականը «Միասին» շարժմանը, բայց մի հարցում օգտակար եղավ: Քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում նրա հարթակում հայտնվելն էր, շատերն ուշադրություն չդարձրին շարժման անդամ Նարինե Դիլբարյանի ելույթից մի հատվածի: Լեզվաբան Նարինե Դիլբարյանը իր խոսքում շփոթվեց` ասելով. «Բոլորս պետք է հասկանանք, որ բոլոր գաղտնիքները թաղված են մեր պատմության մեջ, եւ այդ պատմությունը ոչ ոք չի կարող դարձնել հայոց…»: Կներեք, տիկնայք եւ պարոնայք, բա մենք չէինք հավաքվե՞լ` հանուն Հայոցի…

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում