Վարազդատ Լալայանը` Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն
Սպորտ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգարդյունքով առաջին անգամ հռչակվել է չեմպիոն: Պոկում վարժությունում Լալայանը 205 կգ արդյունքով նաև փոքր ոսկե մեդալէ նվաճել, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 250 կգ ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին:
Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր է (190+247):
https://iravunk.com/sim/?p=276790&l=am/